Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.10.2019-12.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.01.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2017
Дата вступления в силу
20.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 39-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 39-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

     

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Գ. Լոռեցյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ն. Սարգսյան

- ՀՀ վարչապետի օգնական

Գ. Մամիկոնյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Վ. Գալուստյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ

Է. Ալեքսանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ

Ա. Հակոբյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ

  

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Վ. Մարկոսյան

- Երևանի N 37 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Ֆահրադյան

- «Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, Գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ)

Է. Ավանեսով

- «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի «Ֆիզիկական և անձնային զարգացում» աշխատանքային խմբի փորձագետ (համաձայնությամբ)

Ա. Մալումյան

- Բռնցքամարտի աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ)

Ռ. Մուրադյան

- Հայաստանի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ)

Ա. Պապիկյան

- «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի մարզիչ (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Մ. Աբրահամյան 

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ (համաձայնությամբ)

       

Ս. Դանիելյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)

      

Վ. Հասրաթյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

     

Տ. Սիմոնյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)

     

Ա. Ստեփանյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ա. Ա. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)

     

Գ. Մուրադյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)

  

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

    

Դ. Ալեքսանյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Հ. Աղաբաբյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Հ. Գևորգյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Ա. Թամոյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Ա. Մխիթարյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Տ. Ներսիսյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

   (հավելվածը փոփ. 24.03.17 N 297-Ա, խմբ. 28.12.18 N 1689-Ա, 26.08.19 N 1192-Ա, 16.10.19 N 1485-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան