Գլխավոր տեղեկություն
Номер
N 591-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-10.04.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.06/29(553) Հոդ.693
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2007
Дата вступления в силу
16.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 591-Ն

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 591-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակը  սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում՝ լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է՝ այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:

(3-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,

2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

 

5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հուլիսի 30-ը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն N 2 ձևի,

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:

8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակը:

 

III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ

 

9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:

(9-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:

(10-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:

(10.1-ին կետը լրաց. 25.04.13 N 413-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.07.16 N 809-Ն)

 

IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`

1) երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,

2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակն սպառվել է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

____________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 


Սույնով խնդրում եմ տրամադրել 200  թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերը ներմուծելու անհատական չափաքանակ`
1) ընդամենը` օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր (մաքուր նյութի հաշվարկով).

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը

Ներմուծման
անհատական
չափաքանակի`
խնդրարկվող
քանակությունը (կգ)

անվանումը

քիմիական
բանաձևը

միջազգային
տեխնիկական
անվանումը

առևտրային
անվանումը

1

2

3

4

5

6

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

2) 1-ին կետում նշված քանակության սահմաններում Հայաստանի Հանրապետություն կներմուծվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդները`
 
ա. մաքուր տեսքով ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութեր.

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը

Ներմուծման
անհատական
չափաքանակի`
խնդրարկվող
քանակությունը (կգ)

Երկիրը, որտեղից
արտահանվելու է

անվանումը

քիմիական
բանաձևը

միջազգային
տեխնիկական
անվանումը

առևտրային
անվանումը

1

2

3

4

5

6

7

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

բ. օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդներ.

NN
ը/կ

Խառնուրդի
առևտրային
անվանումը

Խառնուրդում պարունակվող` օզոնային
շերտը քայքայող յուրաքանչյուր նյութի

Ներմուծվելիք
խառնուրդի
ընդհանուր
քանակությունը
(կգ)

Օզոնային
շերտը քայքայող
նյութի ներմուծման
անհատական
չափաքանակի`
խնդրարկվող
քանակությունը (կգ)

Երկիրը, որտեղից
արտահանվելու է

միջազգային
տեխնիկական
անվանումը
(և (կամ)
քիմիական
բանաձևը)

տեսակարար
կշիռը (%)

1

2

3

4

5

6

7

1.

 

 

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 

_______________
_______________

 

 

2.

 

 

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 

 

3.

 

 

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 

 

4.

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 


_____________________________

(հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի)

անունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նշումների համար

 

Հայտն ընդունված է 200  թվականի       -ին                Կ.Տ.

______________

(ստորագրությունը)

(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

Ձև N 2

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ____

Տրված է _________________________________________________________

(ներմուծողի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը և բնակության վայրը)


այն մասին, որ նրա կողմից 200  թվականի հունվարի 1-ից մինչև 200  թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող հետևյալ նյութերը` ստորև նշված քանակություններով.

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը

Ներմուծման անհատական չափաքանակը`
մաքուր նյութի հաշվարկով (կգ)

անվանումը

քիմիական
բանաձևը

միջազգային
տեխնիկական
անվանումը

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 


Օզոնային շերտը քայքայող նյութերի նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:

Լիազոր պետական մարմնի ղեկավար

_______________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)


Տրված է _______ _________________ 200  թ.

Կ.Տ.

(հավելվածը լրաց., փոփ. 25.04.13 N 413-Ն, 29.07.16 N 809-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան