Գլխավոր տեղեկություն
Номер
N 92-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.237
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2005
Дата вступления в силу
05.03.2005

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2005 թվականի N 92-Նուղղ.       

ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված ցանկի 290-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

  Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 4
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 92-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգով կանոնակարգվում են հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցություն (այսուհետ` ազդեցություն)` իրավաբանական և ֆիզիկական անձանց գործողությունների և (կամ) անգործության, Հայաստանի Հանրապետության հողային և այլ օրենսդրության պահանջների խախտման հետևանքով հողային ռեսուրսների վրա բացասական ներգործություն.

բացասական ներգործություն` հողային ռեսուրսների մասով բնական միջավայրի աղտոտմանը, բնական ռեսուրսների աղքատացմանը, էկոհամակարգերի քայքայմանը կամ վնասմանը հանգեցնող շրջակա միջավայրի բացասական փոփոխությունը:

Բացասական փոփոխություններ`

գյուղատնտեսական և այլ տնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառում (հանում),

հողերի բերրիության, ինչպես նաև այլ օգտակար հատկությունների նվազում,

հողերի ջրային և հողմնային հողատարում, ճահճացում, ողողում, աղակալում (կրկնակի աղակալում), կարծրացում, անապատացում, սողանքների առաջացում,

արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտում, աղբոտում,

գյուղատնտեսական և այլ հողերի մանրէամակաբուծային ու կարանտինային վնասատուներով վարակում, մոլախոտերով և թփուտներով ծածկում,

հողն աղտոտող վնասաբեր նյութերի, մանրէների և այլ կենսաբանական նյութերի, մոլախոտերի, բույսերի վնասատուների ու հիվանդությունների սահմանային թույլատրելի նորմերի գերազանցում.

ազդեցության գնահատում` բացասական ներգործության արժեքային (Հայաստանի Հանրապետության դրամով) գնահատում: Ազդեցության գնահատումը ներառում է վնասակար ներգործության արդյունքում հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական և որակական կորուստների փոխհատուցման, վնասակար ներգործության արդյունքում հողային ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, ինչպես նաև աղտոտման ազդեցության հետևանքով գյուղատնտեսական և այլ արտադրանքի կորստի փոխհատուցման ծախսերը.

հողի բերրի շերտ` կիրառվում է այն իմաստով, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1404-Ն որոշմամբ հաստատված հողի բերրի շերտի օգտագործման կարգով.

հողի աղտոտում (քիմիական)` անթրոպոգեն գործունեության հետևանքով հողի քիմիական կազմի փոփոխություն, որը հանգեցնում է դրա որակի վատթարացման.

հողի աղբոտում` կենցաղային և արտադրական թափոնների, շինանյութերի, սարքավորումների և այլնի կուտակում (տեղադրում) հողամասերի վրա` ոչ այդ նպատակների համար հատուկ հատկացված տեղերում (վայրերում).

հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում)` հողի վերին (բերրի) շերտի մասնակի և (կամ) ամբողջովին խախտում (վերացում, քանդում, էրոզիայի օջախների առաջացում), որը բնորոշվում է հողի ֆիզիկաքիմիական և կենսաբանական վատթարացմամբ, ինչպես նաև հողի բերրիության նվազմամբ (կորստով), որի հետևանքով հողամասի հետագա օգտագործումը դառնում է անհնար և (կամ) պահանջվում է հատուկ սահմանափակումների կիրառում, ներառյալ հողամասերի կոնսերվացիան՝ հողի բերրի շերտի վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակով միջոցառումների իրականացման համար:

(2-րդ կետը փոփ. 05.12.19 N 1722-Ն)

3. Սույն կարգի համաձայն ազդեցության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետևյալ խախտումների դեպքում`

ա) հողի բերրի շերտի խախտում, աղտոտում և աղբոտում,

բ) հողերի աղտոտում` ռադիոակտիվ ու քիմիական նյութերով, արտադրական թափոններով, կեղտաջրերով, պեստիցիդների և հանքային պարարտանյութերի նորմատիվները գերազանցող քանակություններով, թունավորում` մանրէապարազիտային ու կարանտինային օրգանիզմներով, մոլախոտով և թփուտներով ծածկում,

գ) այդ նպատակի համար չնախատեսված վայրերում հողային մակերեսի վրա արդյունաբերական թափոնների, շինարարական և կենցաղային աղբի և այլ բերվածքների կուտակում և (կամ) տեղադրում,

դ) ընդերքի մեխանիկական խախտման հետևանքով առաջացած հողային մակերեսի իջվածք,

ե) հողի մակերեսը խախտող էկզոգեն երկրաբանական պրոցեսների արագացում առաջացնող գործողությունների իրականացում,

զ) հողերի ջրային և հողմնային հողատարում, ճահճացում, ողողում, աղակալում (կրկնակի աղակալում), կարծրացում, անապատացում (լիովին չորացում) առաջացնող գործողությունների իրականացում,

է) հողի բարելավման, հողի` հողմնային և ջրային հողատարումից պահպանման, հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված պարտադիր միջոցառումների չիրականացման, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի, բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային ժառանգության օբյեկտների փչացումն ու ոչնչացումը կանխարգելող միջոցառումների չձեռնարկման դեպքում,

ը) գյուղատնտեսական աշխատանքների վարման նորմաների խախտման հետևանքով էրոզիայի զարգացում, հողում օրգանական միացությունների պարունակության նվազեցում, գյուղատնտեսական հանդակների դեգրադացման, հողի պահպանության և բարելավման պարտադիր միջոցառումներ, ինչպես նաև ագրոտեխնիկական միջոցառումներ չկատարելու հետևանքով գյուղատնտեսական հանդակների վնասում, բերքատվության և կադաստրային արժեքի նվազեցում, արոտավայրերի գերարածեցում,

թ) հողն այլ բնական պաշարների ոչնչացմանը կամ պարբերաբար վնաս պատճառելուն հանգեցնող եղանակներով օգտագործում,

ժ) օգտագործված հողերը նախկին տեսքի բերելու պարտականությունների և խախտված հողերի ռեկուլտիվացիան սահմանված ժամկետներում չկատարելը,

ժա) առանց համապատասխան թույլտվության հողաշինարարության հաստատված նախագծերից շեղումներ,

ժբ) բնապահպանական, բնական արգելոցային, առողջարարական, հանգստի համար նախատեսված և օգտագործման հատուկ պայմաններ ունեցող այլ հողերի, ինչպես նաև ռադիոակտիվ ու քիմիական ախտահարման ենթարկվող հողերի օգտագործման սահմանված ռեժիմի և այլ հատուկ պահանջների (նորմերի, կանոնների, նորմատիվների) խախտում,

ժգ) հողերի օգտագործում` մարդկանց առողջությանը վնաս պատճառելուն հանգեցնող կամ նման վնաս պատճառելու իրական վտանգ ստեղծող եղանակներով:

(3-րդ կետը փոփ. 05.12.19 N 1722-Ն)

4. Սույն կարգը կարող է կիրառվել`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար.

բ) շրջակա միջավայրի վրա ազդեցության (բնապահպանական) փորձաքննության գործընթացում.

գ) շրջակա միջավայրի պահպանության գծով ծրագրերի և (կամ) նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկներում:

(4-րդ կետը փոփ. 05.12.19 N 1722-Ն)

II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱՆ

5. Սույն կարգով ազդեցության գնահատման հիմքում դրված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթները:

6. Սույն կարգով ազդեցությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Ա = ԾՀՎ  + ԱՎՀ  + ԾՈՒՎ,

որտեղ`

Ա-ն ազդեցությունն է,

ԾՀՎ -ն վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են,

ԱՎՀ -ն վնասված հողամասի (գույքի) արժեքն է,

ԾՈՒՎ -ն ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության հետ կապված ծախսերն են:

7. ԾՀՎ -ն հաշվարկվում են` որպես ներքոհիշյալ միջոցառումների կատարման համար ծախսերի հանրագումար`

ա) վնասված (աղբոտված) տարածքի մաքրման աշխատանքներ,

բ) կորսված կամ խախտված հողի բերրի շերտի վերականգնման (փոխարինման) աշխատանքներ,

գ) հողի վերականգնված շերտը մինչև նախնական (նորմատիվային) վիճակի բերելու գծով հողի առողջացման (սանացիոն) միջոցառումներ (աշխատանքներ),

դ) անհրաժեշտության դեպքում խախտված (վնասված) շերտի օգտահանման միջոցառումներ:

8. Վնասված հողի (գույքի) արժեքը որոշվում է տարեկան կտրվածքով հողի կադաստրային գնի հիման վրա:

(8-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)

9. ԾՈՒՎ -ն հաշվարկվում են ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ աշխատանքների նախահաշվային արժեքներով և (կամ) փաստացի ծախսերի հիման վրա:

10. Աղբոտման համար ԾՀՎ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԾԱԲՀՎ = ԶԹ x ՍՏ + ԶԹ x ՍԹ + ԲՀ,

որտեղ`

ԾԱԲՀՎ  -ն աղբոտման հետևանքով վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են,

ԶԹ -ն աղբոտման ենթարկված հողամասում (տարածքում) կուտակված թափոնների զանգվածն է` տոննայով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԾԹ -ն աղբոտման ենթարկված հողամասում (տարածքում) կուտակված թափոնների ծավալն է` մ3-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ՍՏ -ն թափոնների տրանսպորտային փոխադրման (բարձում, տեղափոխում, բեռնաթափում) սակագինն է` դրամ/տոննայով կամ դրամ/ մ3-ով,

ՍԹ -ն թափոնների թաղման և (կամ) օգտահանման սակագինն է (կամ փաստացի ծախսն է) դրամ/տոննայով կամ դրամ/ մ3-ով,

ԲՀ-ն թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու, հարկման բազայի չափաքանակները գերազանցելու կամ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար հարկային օրենսգրքի համաձայն հաշվարկված բնապահպանական հարկի գումարն է։

(10-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)

11. Աղբոտման համար ԱՎՀԱԲ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԱՎՀԱԲ  = ՄԱԲ x ԿԳԱԲ  x ԳԲ x Գթ,

որտեղ`

ԱՎՀԱԲ -ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,

ՄԱԲ -ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԿԳԱԲ -ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է`

գյուղատնտեսական հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման համաձայն՝ որպես տվյալ հողամասի կադաստրային գին,

բնակավայրերի հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746 որոշման համաձայն՝ որպես տվյալ հողամասի կադաստրային գին,

համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող՝ հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների և գյուղատնտեսական նշանակության այլ (անօգտագործելի) հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 15-ի N 1101-Ն որոշման համաձայն,

ԳԲ-ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,

ԳԹ-ն աղբոտված հողամասում (տարածքում) տեղադրված (կուտակված, թափված) թափոնների վտանգավորության (թունունակության) գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 22-րդ կետի:

(11-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)

12. Տարբեր տեսակի թափոններով հողամասերի (տարածքների) աղբոտման դեպքում ազդեցության գնահատման համար միաժամանակ կիրառվում է հետևյալ կարգը`

ա) տարբեր տեսակի թափոններով հողամասերի (տարածքների) աղբոտման դեպքում դրանց վերականգնման ծախսերը հաշվարկվում են որպես թափոնների յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված ծախսերի հանրագումար,

բ) տարբեր տեսակի թափոններով հողամասերի (տարածքների) աղբոտման դեպքում կապիտալացված արժեքի հաշվարկման համար առանձնացվում են երկու հնարավոր դեպքեր`

1-ին տարբերակ` հողամասերի (տարածքների) աղբոտում` իրար ծածկող մակերեսներով,

2-րդ տարբերակ` հողամասերի (տարածքների) աղբոտում` իրար չծածկող մակերեսներով.

գ) 2-րդ տարբերակի դեպքում հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է որպես գոտիականության յուրաքանչյուր տեսակի գծով հաշվարկված արժեքների հանրագումար.

դ) 1-ին տարբերակի դեպքում իրար ծածկող մակերեսների համար հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է առավել բարձր վտանգավորություն (թունունակություն) ունեցող թափոնի համար:

13. Աղտոտման համար ԾՀՎ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԾԱՂՀՎ  = ԾՓ  + ԾՊ  + ԾՕԳ ,

որտեղ`

ԾԱՂՀՎ -ն աղտոտման հետևանքով վնասված հողամասի նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾՓ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի ամբողջությամբ փոխարինման համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾՊ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) բուսածածկույթի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾՕԳ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի օգտահանման համար անհրաժեշտ ծախսերն են:

14. ԾՓ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԾՓ  = Ծ Շ  + ԾԲ  + ԾՏ + ԾՓՌ,

որտեղ`

ԾՓ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի ամբողջությամբ փոխարինման համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾՇ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի շերտահանման համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾԲ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի բարձման համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾՏ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի տեղափոխման համար անհրաժեշտ ծախսերն են,

ԾՓՌ -ն աղտոտման ենթարկված հողամասում (տարածքում) հողի նոր շերտի փռման համար անհրաժեշտ ծախսերն են:

15. ԾՊ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԾՊ  = ՍԲՎ  x Մ,

որտեղ`

ԾՊ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) բուսածածկույթի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերն են,

ՍԲՎ -ն բուսածածկույթի վերականգնման սակագինն է` դրամ/մ2-ով,

Մ-ն վերականգնման ենթակա հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով:

16. ԾՕԳ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԾՕԳ  = ՍՕԳ x Մ x Բ x ԾԿ,

որտեղ`

ԾՕԳ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի օգտահանման համար անհրաժեշտ ծախսերն են,

ՍՕԳ -ն հողի աղտոտված (վնասված) վերին շերտի օգտահանման սակագինն է` դրամ/տ-ով,

Մ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով,

Բ-ն հողի աղտոտված (վնասված) վերին շերտի խորությունն է` մ-ով,

ԾԿ -ն հողի վերին շերտի ծավալային կշիռն է` տ/մ3-ով:

17. Աղտոտման համար ԱՎՀԱՂ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԱՎՀԱՂ= ՄԱՂ x ԿԳԱՂ x ԳԱՂ x ԳԱԽ,

որտեղ՝

ԱՎՀԱՂ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի)  արժեքն է,

ՄԱՂ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԿԳԱՂ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,

ԳԱՂ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 23-րդ կետի,

ԳԱԽ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 24-րդ կետի,

ԳԱԽ-ի մեծությունը հաշվարկվում է` ելնելով հողի աղտոտման աստիճանից, որը որոշվում է` ելնելով քիմիական յուրաքանչյուր էլեմենտի գծով հողում թույլատրելի քանակության նորմատիվային չափերը գերազանցող փաստացի ծավալներից:

(17-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)

18. Տարբեր տեսակի աղտոտող նյութերով հողամասերի (տարածքների) աղտոտման դեպքում ազդեցության գնահատման համար միաժամանակ կիրառվում է հետևյալ կարգը`

ա) տարբեր տեսակի աղտոտող նյութերով հողամասերի (տարածքների) աղտոտման դեպքում դրանց վերականգնման ծախսերը հաշվարկվում են որպես աղտոտող նյութերի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված ծախսերի հանրագումար.

բ) տարբեր տեսակի աղտոտող նյութերով հողամասերի (տարածքների) աղտոտման դեպքում կապիտալացված արժեքի հաշվարկման համար առանձնացվում են 2 հնարավոր դեպք`

1-ին տարբերակ` հողամասերի (տարածքների) աղտոտում` իրար ծածկող մակերեսներով,

2-րդ տարբերակ` հողամասերի (տարածքների) աղտոտում` իրար չծածկող մակերեսներով.

գ) 2-րդ տարբերակի դեպքում հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է որպես գոտիականության յուրաքանչյուր տեսակի գծով հաշվարկված արժեքների հանրագումար.

դ) 1-ին տարբերակի դեպքում իրար ծածկող մակերեսների համար հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է առավել բարձր գոտիական գործակից ունեցող հողամասի կտրվածքով:

19. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԾԴՀՎ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԾԴՀՎ  = ԳՎ  x ՍՎ  x Մ,

որտեղ`

ԾԴՀՎ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են.

ՍՎ -ն հողի (վնասված) վերին շերտի վերականգնման աշխատանքների սակագինն է` դրամ/մ2-ով,

Մ-ն` վերականգնման ենթակա հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով,

ԳՎ -ն հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 25-րդ կետի:

20. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԱՎՀԴ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ԱՎՀԴ  = ՄԴ x ԿԳԴ x ԳԲ x Գվ x Գդ,

որտեղ`

ԱՎՀԴ-ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,

ՄԴ-ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ԿԳԴ-ն դեգրադացիայի ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,

ԳԲ-ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,

Գվ-ն հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 25-րդ կետի,

Գդ-ն շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 26-րդ կետի.

(20-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)


21. Հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցները

Հողերի նպատակային նշանակության
տեսակները

Հողերի գործառական նշանակության տեսակները

Հողամասի
(տարածքի) բնապահպանական արժեքը
հաշվի առնող
գործակիցը (ԳԲ)  

Գյուղատնտեսական նշանակության հողեր

 

1.4

Բնակավայրերի հողեր

բնական այգիների հողեր, մարգեր և այլ նմանատիպ հողեր (տարածքներ)

1.8

ոչ բնական (արհեստական) զբոսայգիներ, մարգեր և այլ նմանատիպ հողեր (տարածքներ)

1.6

այլ հողեր

1.4

Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր

 

1.0

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր

 

1.0

Հատուկ պահպանվող տարածքների հողեր

 

2.0

Հատուկ նշանակության հողեր

 

 1.0

Անտառային հողեր

 

1.7

Պահուստային հողեր

 

1.0

Ջրային հողեր

 

1.5

22. Վտանգավորության (թունունակության) աստիճանը հաշվի առնող գործակիցները

Թափոնների տեսակները

Թափոնների վտանգավորության (թունունակության) աստիճանը հաշվի առնող գործակիցը (ԳԹ)

1-ին դաս` առավելագույն վտանգավորության

10

2-րդ դաս` բարձր վտանգավորության

8

3-րդ դաս` չափավոր վտանգավորության

4

4-րդ դաս` պակաս վտանգավորության

2

5-րդ դաս` ոչ թունավոր

1

23. Հողամասի (տարածքի) աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցները

Անվանումը

Աղտոտման մակարդակին համապատասխանող պարունակությունը (կոնցենտրացիան) (մգ/կգ)

 

1-ին մակարդակ`
թույլատրելի ( < ՍԹԿ )

2-րդ մակարդակ`
ցածր

3-րդ մակարդակ`
միջին

4-րդ մակարդակ`
բարձր

5-րդ մակարդակ`
գերբարձր

Աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցը (ԳԱՂ)

0

0.3 

0.6

1.5 

2.0

Կադմիում  

<2 2 - 3

3 - 5

5 - 10

  >10

Կապար 

< 65

65 - 130

130 - 250

250 -600

>600

Սնդիկ   

<2.1

2.1 - 3

3 - 5

 5-10 

>10

Մկնդեղ 

<10

10 - 20

20 - 30

 30 -50

 >50

Ցինկ 

<220

220 - 450

450 - 900

900 -1800

>1800

Պղինձ, մոլիբդեն 

 <132

132 - 200

200 - 300

300 – 500

 >500

Նիկել

<80

 80 -160

160 - 240

240 -500

 >500

Քրոմ

 <90

90 -150

150 - 250

250 -350

>350

Վանադիում 

 <150

150 -225

225 - 300

300 -450

>450 

Ծարիր    

<4.5

4.5 - 9

9 - 18

18 - 25

 >25

Մանգան

 <1500

1500 - 2000

2000 -3000

3000 – 4000  

>4000

Կոնցենտրացիայի հանրագումարային ցուցանիշ (ԿՀՑ) 

<8 միավոր

8 - 16 միավոր

16 - 32 միավոր

32 - 128 միավոր

 >128

Ֆտոր` ջրածնային 

<10

10 - 15

15 - 25

25 - 50

 >50

Ծծմբային միացություններ

<160

 160 - 180

180 - 250

 250 - 380

  >380

Բենզապիրեն

 <0.02

 0.02 - 0.1

0.1 - 0.25

0.25 - 0.5

 >0.5

Բենզոլ 

<0.3

0.3 - 0.6

 0.6 - 1

1 - 3

>3

Տոլուոլ

<0.3

0.3 - 10

10 - 25

25 - 50

>50

Քսիլոլ  

<0.3

0.3 - 3

3 - 15

15 - 25

 >25

Ալֆամեթիլստիրոլ  

<0.5

0.5 - 3

3 - 10

10 - 50

 >50

Ստիրոլ 

<0.1

0.1 - 5

5 - 20

 20 - 50

>50

Նավթ-նավթամթերքներ 

<300

300 - 1000

1000 -3000

3000 -5000

>5000

Քլորաածխաջրածիններ**

<ՍԹԿ

1-5 ՍԹԿ

5 - 25 ՍԹԿ

25 - 50 ՍԹԿ

50>ՍԹԿ

 

*/ծծմբի հաշվարկով

**/ այդ թվում` քլոր պարունակող թունաքիմիկատները ԴԴՏ, 2.4-Դ և այլն:

24. Հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցները

Աղտոտված հողի խորությունը (մ) 

Հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցը (ԳԱԽ)

0 - 0.2

1.0

0 - 0.5

1.3

0 - 1.5

1.7

 1.5-ից խորը

2.0


25. Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցները

Վնասված (ոչնչացված) հողի շերտի խորությունը (մ)

Դեգրադացման  աստիճանը

Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը Վ)

0,05

թույլ

1

0,10

միջին

2

0,15 

բարձր

3

0,15 ավելի

շատ բարձր  

4

(25-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)


 26. Շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցները

Վնասված (ոչնչացված) հողի շերտի խորությունը (մ)

Դեգրադացման  աստիճանը

Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը դ)

0,05

թույլ

0.1

0,10

միջին

0.3

0,15

բարձր

 0.6

0,15 ավելի 

շատ բարձր

1.0

(26-րդ կետը խմբ. 05.12.19 N 1722-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 05.12.19 N 1722-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան