Գլխավոր տեղեկություն
Номер
N 1504-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.10.2019
Дата вступления в силу
19.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2019 թվականի N 1504-Ա

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի համաձայն`

Հաuտատել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-51-Ն oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հոկտեմբերի 18

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 18-ի N 1504-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

  

NN ը/կ

Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտերի նախագծերի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտերի նախագծերի ընդունման իրավական հիմքը

1.

«ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 857-ՆԳ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2020 թ. մայիսի
1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 845-ՆՀԳ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2020 թ. հունիսի
1-ին տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մաս

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան