Գլխավոր տեղեկություն
Номер
N 1489-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2019
Дата вступления в силу
17.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2019 թվականի N 1489-Ա

 

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՄԲԱՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի, Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 3-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահե Հարությունյանի, Տիգրան Ամբարյանի, Արթուր Անտոնյանի և Գուրգեն Հակոբյանի՝ Ռուսաստանի Դաշնության գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան