Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-491-Ա
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (03.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
02.09.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.09.2015
Дата вступления в силу
03.09.2015

030.0491.020915

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ   Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի ղեկավար, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդատվական խորհրդի անդամ (խորհրդի նախագահ, Գերմանիա)
 Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ   «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար)
 Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ   Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
 Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի  գլխավոր տնօրենի խորհրդական (ՌԴ)
 Ռոբերտ ԲԱԴՆԻՑ   «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի գիտաշխատող (ԱՄՆ)
 Բերնարդ ԳԵՍԴՈՆ   «Արևա» կորպորացիայի ռեակտորների նախագծման բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա) 
 Միրոսլավ ԼԻՊԱՐ   ԱԷՄԳ-ի անվտանգության անկախ ավագ խորհրդական (ԱԷՄԳ-ի ներկայացուցիչ, Ավստրիա)
 Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի  գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (ՌԴ)
 Ժոզեֆ ՄԻՇԱԿ   Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն (Չեխիա) 
 Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ   Բրիտանական «Փագվոշ Գրուպ» կազմակերպության միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի վտանգների հարցերով նախագահ (Միացյալ Թագավորություն)
 Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՈՎ   Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (ՌԴ)
 Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ   Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)»: 

 

2 սեպտեմբերի 2015 թվականի

ՆՀ-491-Ա

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան