Գլխավոր տեղեկություն
Номер
N 1587-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-26.03.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1072
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2002
Дата вступления в силу
31.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1587-Ն

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.04.11 N 383-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության։

(1-ին կետը փոփ. 14.04.11 N 383-Ն)

2. Սահմանել, որ՝

ա) «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,

անտառաշինական աշխատանքների իրականացումը,

անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,

անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,

կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,

անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) գիտական նպատակներով պտուղների, հատապտուղների և ընկուզենու աճեցում,

բ) անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,

գ) տնկանյութի աճեցում,

դ) մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:

(2-րդ կետը խմբ. 08.04.10 N 380-Ն, փոփ. 14.04.11 N 383-Ն)

3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 08.04.10 N 380-Ն)

4. «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման պահին դրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

(4-րդ կետը փոփ. 14.04.11 N 383-Ն)

5. «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 14.04.11 N 383-Ն)

6. «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։

(6-րդ կետը փոփ. 14.04.11 N 383-Ն, 10.10.19 N 1442-Ն)

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող անշարժ գույքի ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

(7-րդ կետը փոփ. 14.04.11 N 383-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը փոփ. 14.04.11 N 383-Ն)

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը
(հատ)

Գումարը
(դրամ)

1.

Ավտոմեքենա «ԳԱԶ-24»

1

160000

2.

Սուրճի սեղան

10

256170

3.

Աթոռ` բանակցային

168

2818872

4.

Խոհանոցային աթոռ

80

1427760

5.

Բազկաթոռ

4

104400

6.

Խոհանոցային սեղան

20

590640

7.

Բազմոց

3

683433

8.

Պահարան

43

931853

9.

Երկար սեղան

1

258100

10.

Մահճակալ

43

2879710

11.

Զգեստապահարան

17

1323365

12.

Գրապահարան

5

364435

13.

Բանակցային սեղան

1

228132

14.

Համակարգչային սեղան

4

165300

15.

Գրասեղան

5

256165

16.

Սպասք լվացող մեքենա

1

268733

17.

Վառարան

2

372166

18.

Սառնարան «HITACHI»

2

477534

19.

Սառնարան «Panasonic I»

5

788800

20.

Հեռուստացույց «Pհilips»

4

603200

21.

Լվացքի մեքենա

1

248433

22.

Համակարգիչ

4

1517668

23.

Անխափան սնուցման աղբյուր

4

60000

24.

Լազերային տպիչ

2

49164

25.

Պրոյեկտոր

1

566467

 

 Ընդամենը

 

17400500

(հավելվածը խմբ. 08.04.10 N 380-Ն, փոփ. 14.04.11 N 383-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 14.04.11 N 383-Ն)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը
(հատ)

Գումարը(հազ. դրամ)

1.

Նոր ջրագիծ (մ)

1

22792.0

2.

Գլխավոր մասնաշենք

1

20665.0

3.

Ճաշարան

1

27306.0

4.

Տնակ (քոթեջ)

2

11766.0

5.

Տնակ (քոթեջ)

1

16807.0

6.

Ջրամբար-լողավազան

1

661.0

7.

Ջրամբար (փակ)

1

100.0

8.

Ստորգետնյա պոմպակայան

1

1359.0

9.

Բաց ջրավազան

1

150.0

10.

Ջրավազանի վրա գտնվող դասասենյակ

1

204.0

11.

Սպասարկող անձնակազմի տնակ

1

1782.0

12.

Հսկիչ սենյակ և գլխավոր մուտքի տարածք

1

1893.0

13.

Արտաքին` գյուղական տիպի զուգարան

1

213.0

14.

Կեղտաջրերի կուտակման հոր

1

4720.0

15.

Հացի ինքնաշեն փուռ

1

50.0

 

 Ընդամենը

16

110468.0

(հավելվածը խմբ. 08.04.10 N 380-Ն, փոփ. 14.04.11 N 383-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան