Գլխավոր տեղեկություն
Номер
N 1747-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.12.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2019
Дата вступления в силу
10.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1747-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1412-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1-ին, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Թուրքիա» բառով.

2) 14-րդ, 15-րդ և 31-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Չինաստան» բառով.

3) 18-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Եգիպտոս» բառով.

4) 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ և 29-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԵՄ պետություններ» բառերով.

5) 32-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակում «2106909804» ծածկագիրը փոխարինել «2106909809» ծածկագրով.

6) 7-րդ և 8-րդ կետերի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Պոլիէստեր միաշերտ թափանցիկ թաղանթ՝ գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 30 միկրոն, նախատեսված է չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, օգտագործվում է տպագրության և լամինացիոն աշխատանքների մեջ: Պոլիէստեր թափանցիկ և գունավոր թաղանթներ, հաստությունը՝ 12-120 միկրոն» բառերը փոխարինել «Պոլիէստեր միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 120 միկրոն, նախատեսված է չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, օգտագործվում է տպագրության և լամինացիոն աշխատանքների մեջ» բառերով.

7) 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44-51-րդ կետերով.

         

«

44.

3824999209

Հակասահքային հարակցանյութ՝ ներկերի մեջ կիրառելու համար

Հակասահքային հարակցանյութ, որոնք հանդիսանում են խառնուրդ տպագրական ներկերի համար, օգտագործվում է տպագրության մեջ:

կգ

300.0

ԵՄ պետություններ, Թուրքիա

450 000

45.

3920690000

Թաղանթ՝ պոլիէթիլենտերևտա-լատից

Արհեստական միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ պոլիէթիլենտերևտալատից գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 600 միկրոն: Թաղանթն ունի ջերմաձևավորվող հատկություն, ըստ որի տաք ջերմաստիճանի տակ սեղմվում է պատրաստի տարաների՝ հանդիսանալով փաթեթավորում կամ պիտակ պատրաստի տարաների համար:

կգ

100.000

ԵՄ պետություններ, Թուրքիա,

Պարսկաստան

85 000 000

46.

2912410000

Վանիլին

Վանիլինն օգտագործվում է հրուշակեղենի բնագավառում՝ թխվածքների, քաղցրավենիքի, կոնֆետների, պաղպաղակի, շոկոլադե սալիկների արտադրության մեջ:

կգ

10.000

Չինաստան, ԵՄ պետություններ

23 000 000

47.

3503001001

Ժելատին

Ժելատինն օգտագործվում է կաթնամթերքի, հրուշակեղենի բնագավառում՝ թխվածքների, քաղցրավենիքի, կոնֆետների, պաղպաղակի, շոկոլադե սալիկների արտադրության մեջ:

կգ

10.000

Չինաստան, ԵՄ պետություններ

18 000 000

48.

3201909000

Տանին

Տանինն օգտագործվում է խմիչքների, ինչպես նաև պահածոների արտադրության մեջ:

կգ

7.000

Չինաստան, ԵՄ պետություններ

16 000 000

49.

2918160000

Երկաթի գլյուկոնատ

Երկաթի գլյուկոնատը նախատեսված է պահածոների, ինչպես նաև զեյթունի մեջ օգտագործելու համար:

կգ

8.000

Չինաստան, ԵՄ պետություններ

12 000 000

50.

3912310000

Կարբօքսիլմեթիլցել-յուլոզա

Կարբօքսիլմեթիլցելյուլոզան օգտագործվում է կաթնամթերքի բնագավառում՝ թթվասերի, մայոնեզի, կաթնաշոռի արտադրության մեջ:

կգ

10.000

Չինաստան, ԵՄ պետություններ

14 000 000

51.

2923200000

Սոյայի լեցիտին

Սոյայի լեցիտինն օգտագործվում է հրուշակեղենի բնագավառում՝ թխվածքների, քաղցրավենիքի, կոնֆետների, պաղպաղակի, շոկոլադե սալիկների արտադրության մեջ:

կգ

12.000

Չինաստան, ԵՄ պետություններ

15 000 000

».

        

8) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 972 000 000» թիվը փոխարինել «9 155 450 000» թվով։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան