Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1484
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.28/75(1528) Հոդ.955
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.10.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
22.10.2019
Дата вступления в силу
22.10.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հոկտեմբերի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 5.7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7-րդ հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7-րդ հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում:

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրը, ելնելով Սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի ՍԴՈ-1277 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, վավերացվել է Ազգային ժողովի 2016 թվականի հունիսի 17-ի ԱԺՈ-223-Ն որոշմամբ:

Արձանագրությունն ունի անբաժանելի մաս կազմող երեք hավելված:

Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: Արձանագրությունն ստորագրելիս Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահում, որ Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ կմտնի   Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական ուղիներով Եվրասիական տնտեսական միությանը և Վիետնամին Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին ծանուցելու ամսաթվից:

 

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

- տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացնել կանոնավոր կերպով՝ Արձանագրության՝ սահմանափակ հասանելիություն ունեցող (կոնֆիդենցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավելվածով սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն, ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտպանությունը՝ դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին համաձայն, ինչպես նաև ապահովել, որ այդ տեղեկությունները տրամադրվեն ոչ ուշ, քան արտահանվող ապրանքների բացթողումից 4 ժամ հետո,

- Արձանագրության շրջանակներում փոխանակվող ցանկացած տեղեկություն համարել կոնֆիդենցիալ, օգտագործել միայն մաքսային գործառնությունների նպատակով և չփոխանցել երրորդ կողմի՝ առանց այդ տեղեկությունը տրամադրած կողմի համաձայնության,

- ընդունել տվյալների ամբողջականությանն ուղղված պահանջներ և միջոցներ, որոնք կապահովեն փոխանցվող ու փոխանակվող տեղեկությունների ամբողջականությունը,

- Արձանագրությամբ սահմանված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը կանխվելու կամ հետաձգվելու պարագայում անհապաղ ծանուցել մյուս կողմերին՝ ներկայացնելով դեպքի բոլոր մանրամասները և Հայաստանի Հանրապետության՝ Արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը կանխող կամ հետաձգող պատճառները, և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ նման դեպքի ազդեցությունը մեղմացնելու համար, իսկ այդպիսի դեպքը դադարելուց հետո վերսկսել Հայաստանի Հանրապետության՝ Արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը՝ դա գործնականում ողջամտորեն հնարավոր դառնալուն պես:

 

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և իրականացվում են կողմերի միջև տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման նկատմամբ՝ մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, ապրանքների բացթողումն արագացնելու և մաքսային օրենքների ու կարգավորումների խախտումները կանխելու նպատակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7-րդ հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Գյուլումյան

     

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1484