Գլխավոր տեղեկություն
Номер
N 1703-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.12.2019-19.09.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540).1 Հոդ.1157.12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2019
Дата вступления в силу
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 նոյեմբերի 2019 թվականի N 1703-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրակցված` 15 միավոր տրանսպորտային միջոցները՝ համաձայն N 7 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Սահմանել, որ սույն որոշման՝

1) N 6 հավելվածում նշված ամենագնաց մեքենաների և մինիավտոբուսների գնման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարներին կարող է տրամադրվել կանխավճար պայմանագրերի գների մինչև 100 տոկոսի չափով.

2) 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.07.2021, N 1229-Ն 31.07.2021, N 1703-Ն
15.04.2021, N 558-Ն 17.04.2021, N 1703-Ն
17.09.2020, N 1529-Ն 19.09.2020, N 1703-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան