Գլխավոր տեղեկություն
Номер
N 1452-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.30/75(1528).1 Հոդ.958.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2019
Дата вступления в силу
09.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2019 թվականի N 1452-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1662-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 68-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքն ընդունելու, «Վեոլիա Ջուր» ընկերությանը վարձակալության և սեփականության իրավունքով գույք հանձնելու, «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում չընդգրկված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 399-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1662-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 9.1-ին կետով.

«9.1. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններից հաշվեկշռային արժեքով նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին հանձնել այդ ընկերությունների գրասենյակային լրացուցիչ գույքը և այդ գրասենյակային գույքը վերագնահատված արժեքով, սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 7/1 հավելվածի:».

2) որոշումը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունից նվիրատվությամբ ընդունել և կոմիտեին ամրացնել այդ ընկերությունում առկա լրացուցիչ ապրանքանյութական արժեքները և այդ ապրանքանյութական արժեքները սեփականության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 8/1 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր՝ NN 7/1 և 8/1 հավելվածներով՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների.

4) որոշման N 2 հավելվածում՝

ա. հավելվածի առաջին աղյուսակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր»,

բ. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ցանկից հանել «871–879» և «9368–9379» տողերը, «Հաշվեկշռային արժեքը 31.12.2016 թ. դրությամբ» սյունակի «Ընդամենը» տողում «59,748,618,576.07» թիվը փոխարինել «58,662,316,916.32» թվով, իսկ «Իրական արժեք» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «78,977,648,330.60» թվով,

գ. «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,

դ. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ցանկի «Հաշվեկշռային արժեքը 31.12.2016 թ. դրությամբ» սյունակի «Ընդամենը» տողում «33,626,362.45» թիվը փոխարինել «18,788,702,325.00» թվով.

5) որոշման N 4/1 հավելվածի ցանկից հանել «10266» և «10267» տողերը, իսկ «Վերագնահատված իրական արժեքը» սյունակի «Ընդամենը» տողում «57,106,072,351.91» թիվը փոխարինել «56,907,567,359.91» թվով:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 3,295,335.4 հազ. դրամով` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 5, 6, 7 և 8 հավելվածների:

4. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացած 1,695,284.2 հազ. դրամ, «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացած 1,543,917.9 հազ. դրամ և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացած 56,133.3 հազ. դրամ ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների մարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին 2019 թվականին հատկացնել 3,295,335.4 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

 հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

«Հավելված N 7/1

 ՀՀ կառավարության 2017 թվականի

 դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման»:

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

«Հավելված N 8/1

 ՀՀ կառավարության 2017 թվականի

 դեկտեմբերի 14-ի N 1662-Ա որոշման»:

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

 հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

Հավելված N 6

 ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

 հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1452-Ն որոշման