Գլխավոր տեղեկություն
Номер
N 1647-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 27.11.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2019
Дата вступления в силу
28.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1647-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-323-23.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 26
Երևան

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-323-23.10.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախատեսված կարգավորումների և դրանով հետապնդվող նպատակների միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն, այդուհանդերձ նախագծային դրույթների կիրառման ընթացքում իրավական խնդիրներից խուսափելու, ինչպես նաև նախագծով հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար ստորև ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ:

Նախևառաջ անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 12-րդ հավելվածի 12-րդ կետի դրույթները, որոնց համաձայն՝ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին հատկացվում է մեկ համարանիշ: Մինչդեռ ներկայացված խմբագրությամբ նախագծի ընդունման պարագայում (առանց զույգ հաշվառման համարանիշերի վարելու համար պատասխանատվություն նախատեսելով) մեկ հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցն առանց հաշվառման համարանիշի վարելն այլևս չի համարվի իրավախախտում:

Այս առումով նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է հանել:

Վերը նշվածի համատեքստում անհրաժեշտ է հանել նաև նախագծի 2-րդ հոդվածը, փոխարենը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 13-րդ մասում «թեկուզ և մեկը» բառերը փոխարինել «երկուսն էլ» բառերով, իսկ օրենսգրքի 123.5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«13.1. Տրանսպորտային միջոցը զույգ հաշվառման համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ հաշվառման համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:»:

Միաժամանակ առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածի սանկցիան համապատասխանեցնել ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված և 11.09.2019 թ. ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված՝ տուգանային միավորների համակարգ ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնության (Կ-195-19.06.2019-ՊԱ-011/1) տրամաբանությանը: Մասնավորապես՝ 3-րդ հոդվածի սանկցիայում հիսնապատիկի փոխարեն սահմանել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 4 միավոր: