ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2019 թվականի N 1465-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 14-17-ը Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Արտակ Ավետիսյանինը և Տիգրան Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 11-ի N 1465-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հ. Քոչարյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Ավետիսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար |
Տ. Սամվելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|