Գլխավոր տեղեկություն
Номер
N 1464-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2019
Дата вступления в силу
11.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1464-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 10-11-ը Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Ղևոնդյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Սուրեն Վարոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Սուրեն Պապիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Գագիկ Վանոյանինը, Կարեն Վանյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Արտաշես Գալստյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևան-Աշխաբադ, իսկ հոկտեմբերի 11-ին՝ Աշխաբադ-Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 10-ի N 1464-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-11-Ը ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

      

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ա. Ղևոնդյան

- ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի օգնական

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար (05.10.2019 թ.-11.10.2019 թ.)

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (04.10.2019 թ. – 11.10.2019 թ.)

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ս. Վարոսյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի գլխավոր մասնագետ

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Անվտանգություն

Ղ. Ղազարյան

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Վանոյան

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(04.10.2019թ. -11.10.2019թ.)

Կ. Վանյան

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(04.10.2019թ. – 11.10.2019թ.)

Գ. Առաքելյան

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Գալստյան

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Ա. Խաչատրյան

- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Ք. Ոսկանյան

«Ար» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

«Այսօր էյ էմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Մ. Դավթյան

«Մեգանյուզ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան

«ԱրմԻնֆո» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան