Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-67-Ն-12
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.16/72(1525) Հոդ.930
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
10.10.2019
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
10.10.2019
Дата вступления в силу
17.10.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-67-Ն-12

     2019 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՆՀ-223-Ա հրամանագիրը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Սնանկության դատարանի նախագահների գրությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Արաբկիր» բառով, «Դատավոր» սյունակը լրացնել «Իսկանդարյան Սիմա Ալբերտի» բառերով.

2) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Իջևան» բառը փոխարինել «Նոյեմբերյան» բառով, «Դատավոր» սյունակից հանել «Իսկանդարյան Սիմա Ալբերտի» բառերը.

3) Որոշման 2-րդ հավելվածի 12-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վեդի» բառը փոխարինել «Մասիս» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան

 

2019 թ. հոկտեմբերի 10
ք. Երևան