ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1443-Ա
ԹԱԹՈՒԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանին 2019 թվականի նոյեմբերի 15-19-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն` Միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման և համագործակցության նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Թաթուլ Ստեփանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Թաթուլ Ստեփանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 10 Երևան |