Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 103-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
27.09.2019
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.09.2019
Дата вступления в силу
28.09.2019

 ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

թիվ 103-Ա

 

 

«ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2019 թվականի օգոստոսի 5-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Կոտայքի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2019 թ. սեպտեմբերի 27-ի 

թիվ 103-Ա որոշման

 

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»

 («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

2. «Շողակաթ»

 («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):