ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի 1-ին հոդվածի վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույնն է` կարմիր, կապույտ, նարնջագույն (երեք հավասար շերտերով): Դրոշի լայնության և երկարության հարաբերությունն է 1:2:
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) և օրենսդրության մեջ կատարել սույն օրենքից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Սույն օրենքը կիրարկել ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
24 օգոստոսի 1990 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0076-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.06.2006, ՀՕ-149-Ն | 22.07.2006, Հ.Ն.-0076-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|