Գլխավոր տեղեկություն
Номер
N 1438-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 23.10.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.10.2019
Дата вступления в силу
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2019 թվականի N 1438-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-296-25.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 18

Երևան

         

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-296-25.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

           

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը՝ որպես դատավարական հարկադրանքի միջոց, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կկիրառվի ոչ միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի և մեղադրյալի, այլ նաև աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի նկատմամբ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նախագծով բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից դեռևս 2018 թվականի հունիսին մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից դրվել է շրջանառության մեջ, ինչից հետո ամփոփվել և ուղարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Սույն թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի ուժով հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքում տվյալ հանրային ծառայողի աշխատավարձի վճարմանն առնչվող կարգավորումները և ներկայացնել դիրքորոշում՝ գործող կարգավորումներում առկա տարբերակված լուծումների իրավաչափ լինելու կամ այդպիսիք վերանայելու և միասնական մոտեցում որդեգրելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվում է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքերում վերջինիս աշխատավարձի վճարման կարգավորումներին վերաբերող միջազգային փորձը, որի արդյունքում նախատեսվում է փոփոխություն կատարել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված կարգավորումները, մասնավորապես, հանգում են հետևյալին`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում սահմանվել է առանձին հոդված, որն ուղղված է աշխատողի լիազորությունների կասեցման կարգավորմանը: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված դեպքերում դատախազը կամ, վերջինիս համաձայնությամբ, քննիչը որոշում են կայացնում աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ: Այս ընթացքում, մինչև համապատասխան որոշման վերացումը, աշխատողի համար պահպանվելու են աշխատավարձն ու աշխատատեղը:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում սահմանվել է ոչ միայն հանրային ծառայողության մեջ գտնվող, այլև բոլոր կասկածյալների և մեղադրյալների լիազորությունների կասեցման հնարավորություն: Այս նպատակով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասից հանվել են «հանրային ծառայության մեջ գտնվող» բառերը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, դրանով նախատեսված կարգավորումները համադրելով շրջանառության մեջ դրված նախագծերի կարգավորումների հետ, արդյունքում ներկայացնելով միասնական նախագիծ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան