Գլխավոր տեղեկություն
Номер
N 1410-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2020-14.05.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526) Հոդ.945
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2019
Дата вступления в силу
01.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1410-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, 48-րդ հոդվածի 2-րդ մասը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տվյալներ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տվյալներ ստանալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին` որոշումն ընդունվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, մշակել և գործարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1410-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ՝ Սոցիալական ապահովության ծառայություն) կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) տվյալներ տրամադրելուն և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տվյալներ ստանալուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարցում կատարելուն և Սոցիալական ապահովության ծառայության կողմից հարցմանը պատասխանելուն առնչվող հարաբերությունները:

2. Սոցիալական ապահովության ծառայության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տվյալներ տրամադրվում և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տվյալներ ստացվում են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարցումը և Սոցիալական ապահովության ծառայության պատասխանն ուղարկվում են Սոցիալական ապահովության ծառայության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) միջոցով՝ կենտրոնացված կարգով:

3. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակումն իրականացվում է փոխգործելիության հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշումների համաձայն։

4. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Սոցիալական ապահովության ծառայության կողմից ուղարկվող և ստացվող տվյալները պահպանվում են տեղեկատվական համակարգում:

5. Պարտապանի վերաբերյալ հարցումները, պատասխանները, ինչպես նաև կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի (այսուհետ` դրամական վճարներ) գումարների վրա բռնագանձում տարածելու և բռնագանձումը դադարեցնելու մասին որոշումները կարող են արտաբերվել տեղեկատվական համակարգից և տպվել:

 

II. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

6. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կատարողական վարույթի շրջանակներում տեղեկատվական համակարգում ձևավորում և ուղարկում է հարցում` պարտապանի դրամական վճարներ ստանալու մասին (այսուհետ` հարցում):

7. Հարցման և պատասխանի համարները, դրանք ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը ինքնաշխատ եղանակով գեներացնում է տեղեկատվական համակարգը:

8. Հարցման մեջ ներառվում են հետևյալ տվյալները՝

1) հարցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

2) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

3) կատարողական վարույթն իրականացնող ստորաբաժանման անվանումը.

4) հարկադիր կատարողի անունը, ազգանունը.

5) պարտապանի (շահառուի) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

6) պարտապանի (շահառուի) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

9. Հարցման հիման վրա տեղեկատվական համակարգը Սոցիալական ապահովության ծառայության պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տվյալների հիման վրա իրական ժամանակում ինքնաշխատ եղանակով ձևավորում և ուղարկում է պատասխան, որում ներառվում են հետևյալ տվյալները՝

1) դրամական վճար ստանալու իրավունք ունեցող շահառուին վերաբերող տվյալները՝ անկախ պատասխանը ձևավորելու օրվա դրությամբ վճարումը դադարեցված լինելու հանգամանքից.

2) պատասխանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) շահառուին վճարվող դրամական վճարների և դրանց չափերի վերաբերյալ տեղեկատվությունը.

4) դրամական վճարի վճարման եղանակը, վճարող կազմակերպության անվանումը (բանկի անվանումը, «Հայփոստ» ՓԲԸ).

5) անկանխիկ վճարման եղանակի դեպքում՝ գանձապետական հաշվեհամարը, որից փոխանցվելու է տվյալ վճարատեսակը.

6) շահառուի դրամական վճարի վճարումը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) շահառուի դրամական վճարի վերջին վճարման օրը, ամիսը, տարեթիվը:

 

III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԵՎ ՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

10. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձման որոշում ընդունելու դեպքում տեղեկատվական համակարգի միջոցով եռօրյա ժամկետում Սոցիալական ապահովության ծառայությանն է տրամադրում հետևյալ տվյալները՝

1) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

2) որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) որոշման տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) դատական (վարչական) ակտի պահանջը.

5) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները, որի օգտին իրականացվելու է պահումը. իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

6) պարտապանի (շահառուի) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

7) այն հաշվեհամարը, որին փոխանցվելու է պահման ենթակա գումարը.

8) պահման ենթակա գումարի ընդհանուր չափը.

9) ամսական պահման ենթակա գումարի չափը (% կամ գումար).

10) որոշման պահանջի կատարման առաջնահերթության վերաբերյալ նշում («0» կամ «1» թվանշանների նշագրումով)` «0»-ն դիտվելու է որպես ոչ առաջնահերթ, «1»-ը՝ առաջնահերթ:

11. Եթե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից նույն շահառուի վերաբերյալ մեկից ավելի բռնագանձման որոշում է կայացվում, և առաջնահերթության վերաբերյալ գրառում չկա, ապա Սոցիալական ապահովության ծառայությունը պահումը կատարում է ըստ տրամադրված որոշումների հերթականության:

12. Առաջնահերթության վերաբերյալ տվյալի առկայության դեպքում Սոցիալական ապահովության ծառայությունը պահումը կատարում է առաջնահերթություն տված որոշման մեջ առկա տվյալների համաձայն, որի ավարտից հետո պահումը շարունակում է ըստ հերթականության՝ առկա որոշումների հիման վրա` ըստ դրանց հերթականության:

13. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից մեկից ավելի առաջնահերթության նշումով բռնագանձման որոշման տվյալներ տրամադրելու դեպքում՝ Սոցիալական ապահովության ծառայությունն առաջնահերթ պահում է կատարում՝ համաձայն ավելի ուշ կայացրած որոշմամբ տրամադրված տվյալների։

14. Եթե Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տվյալ կատարողական վարույթով կայացրած որոշման մեջ կատարում է փոփոխություն (կայացնում է նոր որոշում), ապա փոփոխության վերաբերյալ երկօրյա ժամկետում Սոցիալական ապահովության ծառայությանն է տրամադրում հետևյալ տվյալները՝

1) կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ.

2) կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ.

3) կատարողական վարույթը հետաձգելու վերաբերյալ.

4) պարտապանի կողմից պարտավորությունն ամբողջությամբ կամ մասամբ կատարելու վերաբերյալ.

5) անհրաժեշտության դեպքում` նաև այլ տվյալներ:

15. Սոցիալական ապահովության ծառայությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տրամադրած որոշման տվյալները ինքնաշխատ եղանակով ներառում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան, որի հիման վրա շահառուների դրամական վճարներից օրենքով սահմանված կարգով կատարվում է պահում։

16. Պահման ենթակա գործերի ցանկը և պահվող գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ձևավորում է Սոցիալական ապահովության ծառայությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը էլեկտրոնային եղանակով՝ համակարգի միջոցով, տրամադրում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։

17. Պահման ենթակա գործերի ցանկ պետք է ներառվեն հետևյալ տվյալները՝

1) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

2) որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) դատական (վարչական) ակտի պահանջը.

4) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները, որի օգտին իրականացվելու է պահումը. իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

5) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

6) հաշվեհամարը, որին փոխանցվելու է պահվող գումարը.

7) պահված գումարի չափը:

18. Շահառուի, որի վճարվող դրամական վճարների գումարներից Սոցիալական ապահովության ծառայությունը կատարում է պահում, դրամական վճարների իրավունքի փոփոխություններով պայմանավորված` Սոցիալական ապահովության ծառայությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն է տրամադրում նաև հետևյալ տեղեկատվությունը՝

1) շահառուի դրամական վճար ստանալու իրավունքի դադարեցման, վճարման դադարեցման, ստանալու իրավունքի վերականգման, վճարման վերսկսման վերաբերյալ.

2) շահառուի կենսաթոշակի տեսակի փոփոխության վերաբերյալ.

3) պահում կատարելու պարտավորության կատարման (մարման) վերաբերյալ:

19. Շահառուի դրամական վճարներից պահում կատարելու պարտավորությունը մարելու դեպքում Սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին գրավոր տեղեկացնում է նրան (եթե առկա է շահառուի գրավոր դիմումը)՝ նշելով.

1) կատարողական թերթի համարը (վարչական ակտի համարը), կատարողական մակագրության թերթի համարը.

2) որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) դատական (վարչական) ակտի պահանջը.

4) այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները, որի օգտին իրականացվել է պահումը.

5) պահված գումարի ընդհանուր չափը.

6) պահված գումարի ամսական չափը.

7) պահում կատարելու վերջին ամիսը, տարեթիվը:

20. Սույն կարգով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովվում է երկու ծառայությունների կողմից համաձայնեցված արձանագրություններով, որոնք հաստատում են Սոցիալական ապահովության ծառայության պետը և Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2020, N 687-Ն 14.05.2020, N 1410-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան