Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 119
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.09.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.09.2017
Дата вступления в силу
13.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 119

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆԸ, ԲԱՇԽՄԱՆԸ, ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելվածին կից հավելված) 23-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 240 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման, բաշխման, փոխանցման և վերադարձի հետ կապված տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 4-րդ կետում «այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին, ինչպես նաև» բառերը հանել.

բ) 5-րդ կետում «3-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «3-րդ կետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: