Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
04.09.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
04.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 113

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԱՎԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ, ԼԻՐՔՈՎ, ԽՈՒՌՆԱԲԵՌՆ, ԼՑՎԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԵԿՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՔԱՆԱԿԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԻՃԱԿԻ ԱՅՆՊԻՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱՎԻ ԲԵՌՆԱՍՐԱՀՆԵՐ (ՀԱՏՎԱԾԱՄԱՍԵՐ, ԼՑԱՐԱՆՆԵՐ) ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԵՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՔ ԽԱՌՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նավերով արտահանվող, լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների ցանկը, որոնց դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 113 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: