Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 136-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.10.15/25(661) Հոդ.238
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.09.2019
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.10.2019
Дата вступления в силу
25.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 136-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես ներդրումային ֆոնդի պահառուի գործունեություն իրականացնելու իրավասությունը,

նպատակ ունենալով ապահովել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ներդրումային ֆոնդի ակտիվների պահառության գործառույթի ամբողջական և արդյունավետ իրականացումը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 177-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 199-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետը «վերջնահաշվարկի,» բառից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի ակտիվների պահառության գործառույթի իրականացման (այդ թվում՝ ֆոնդի հաշվին կատարվող վճարների, պարգևավճարների վճարման),» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

  

2019 թ. հոկտեմբերի 4

Երևան