Գլխավոր տեղեկություն
Номер
N 1311-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.11/71(1524) Հոդ.906
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.10.2019
Дата вступления в силу
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ջրվեժի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի «931,13» թիվը փոխարինել «933,14» թվով, իսկ «77,24» թիվը՝ «79,25» թվով.

2) 3-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «931,13» թիվը փոխարինել «933,14» թվով,

բ. «բ» ենթակետում «25,07» թիվը փոխարինել «23,06» թվով.

3) 4-րդ հավելվածում՝

ա. «Բնակավայրերի» տողի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի» «ընդամենը» սյունակի «77,24» թիվը փոխարինել «79,25» թվով,

բ. «Հատուկ պահպանվող տարածքների» տողի «Պետական սեփականություն հանդիսացող հողեր» սյունակի «12,56» թիվը փոխարինել «10,55» թվով,

գ. «Ընդամենը» տողի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի» «ընդամենը» սյունակի «931,13» թիվը փոխարինել «933,14» թվով, իսկ «Պետական սեփականություն հանդիսացող հողեր» սյունակի «25,07» թիվը՝ «23,06» թվով.

4) 6-րդ հավելվածում`

ա. «361-013» կադաստրային ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «0361-0041» և «0361-0042» տողերով՝

«0361-0041

0,93558

             

Հասարակական կառուցապատում

0361-0042

1,0782

             

Հասարակական կառուցապատում»,

բ. «Ընդամենը» տողի «Բնակավայրերի հողեր» սյունակի «77,24» թիվը փոխարինել «79,25» թվով.

5) 7-րդ հավելվածում՝

ա. «361-001-05» տողի «Հատուկ պահպանվող տարածքների» սյունակի «7,07» թիվը փոխարինել «5,06» թվով,

բ. «Ընդամենը» տողի «Հատուկ պահպանվող տարածքների» սյունակի «12,56» թիվը փոխարինել «10,55» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան