ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 1410-Ա
ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2019 թվականի հոկտեմբերի 5-ին գործուղել Թբիլիսի (Վրաստան)՝ Վրաստանի հայտնի ժամանակակից կոմպոզիտոր Գիա Կանչելիի հոգեհանգստի արարողությանը ներկա գտնվելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1168. Արվեստների ծրագիր» «11005. Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |