ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1488-Ա
ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՈՐԻԶՈՆԸ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածը և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնել մինչև ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասի 993 մ նիշը՝ հատակային ջրթողի ջրառման հանգույցի տեխնիկական վիճակը զննելու և գնահատելու նպատակով:
2. Ջրամբարի թասում ջրի հորիզոնի իջեցմամբ պայմանավորված ջրի ծավալներն առավել չափով ուղղել ոռոգման ջրապահանջարկի ծածկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 1 Երևան |