ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 1403-Ա
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՈՒ ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2019 թվականի հոկտեմբերի 8-9-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե)՝ «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և համաժողովին, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանին 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Շտուտգարտ)՝ «DEUTSCH-ARMENISCHES WIRTSCHAFT UND INVESTMENT 2019» ֆորումին մասնակցելու նպատակով։
3. Տիգրան Խաչատրյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե), ինչպես նաև Տիգրան Խաչատրյանի և Արամ Վարդանյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Շտուտգարտ) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|