Գլխավոր տեղեկություն
Номер
N 1665-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.11.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.11.2019
Дата вступления в силу
13.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2019 թվականի N 1665-Ա

 

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 25-29-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ և Նիցա)՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների-քրեական քննություն» պիլոտային ծրագրի և «Հարկային տեսուչներ առանց սահմանների-տրանսֆերային գնագոյացում» ծրագրերի գործողությունների պլանների պաշտոնական հաստատման (ստորագրման) արարողությանը, Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի տասներորդ տարեդարձին նվիրված հատուկ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

2. Միքայել Փաշայանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Միքայել Փաշայանի՝ 2019 թվականի նոյեմբերի 28-29-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Նիցա) գործուղման, ինչպես նաև Փարիզ-Նիցա-Երևան հետադարձ տոմսի հետ կապված ծախսերն իրականացվելու են Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

2019 թ. նոյեմբերի 12

Երևան