«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 812-Ն
ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 26-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ 9-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական բուժիչ ջրային ռեսուրսների նպատակային և գերակայական օգտագործման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:
2. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործման է տրամադրում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության եզրակացությունների առկայության դեպքում:
(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
3. Բնական բուժիչ ջրային ռեսուրսների՝ բուժման նպատակով ըստ բժշկական ցուցումների նպատակային և գերակայական օգտագործմանը ներկայացվող պահանջները պարտադիր են ջրօգտագործման թույլտվության ձևակերպման ու ջրօգտագործման ընթացքում:
4. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործողներն ապահովում են տվյալ բնական բուժիչ ջրային ռեսուրսի կազմի և բուժիչ հատկությունների, օգտակարության մասին հասարակությանը տեղեկատվության տրամադրումն ու դրա մատչելիությունը:
5. Ջրօգտագործման նույն նպատակների դեպքում՝ անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող ստորերկրյա բնական բուժիչ ջրային ռեսուրսի օգտագործման նկատմամբ տվյալ անձն ունի ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելու առաջնահերթության իրավունք:
6. Ջրառաջարկի նկատմամբ բնական բուժիչ ջրերի ջրապահանջի գերազանցման դեպքում՝ բնական բուժիչ ջրերի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում է սահմանված կարգով անցկացվող աճուրդով:
(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |