ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2019 թվականի N 87-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 07.11.19 N 1538-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան շենք-շինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման հավելվածում նշված դպրոցական շենքերի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպություններին: Սահմանված քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը:
(3-րդ կետը փոփ. 07.11.19 N 1538-Ա)
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև սույն որոշման հավելվածում ներառված համայնքների ղեկավարներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը։
(4-րդ կետը լրաց. 07.11.19 N 1538-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:
(5-րդ կետը փոփ. 07.11.19 N 1538-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի N 87 -Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Շենք-շինությունները փաստացի օգտագործող կազմակերպության անվանումը |
Ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների հասցեն |
1. |
«Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Բագրատունյաց 32 |
2. |
«Երևանի «Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ |
Հ. Ներսիսյան 3 |
3. |
«Երևանի Հակոբ Կոջոյանի անվան N 15 կրթահամալիր» ՊՈԱԿ |
Մաշտոցի 2ա |
4. |
«Երևանի Հ. Կարապենցի անվան N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Սասունցի-Դավթի 2 |
5. |
«Երևանի N 116 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
Արարատյան 2-րդ զանգված |
6. |
«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
Նուբարաշեն 13, տուն 1 |
7. |
«Երևանի Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ քաղ.Երևան, Արզումանյան 5 |
8. |
«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ քաղ. Երևան, Լուկաշինի 1-ին փող., |
9. |
«Երևանի Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ քաղ. Երևան, Սունդուկյան փող., |
10. |
«Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Պտղունք, |
11. |
«Արթիկի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Շիրակի մարզ, Անկախության |
12. |
«Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, |
13. |
«Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզ, Սպանդարյան փող., 72, քաղ. Հրազդան, |
14. |
«Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզ , քաղ. Վանաձոր, Չուխաջյան 24-1 |
15. |
«Աբովյանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան |
16. |
«Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ |
17. |
«Մասիսի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, |
18. |
«Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Արմավիրի մարզ, Երևանյան փող., 37, գ. Փարաքար, |
19. |
«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, |
20. |
«Փոքր Վեդու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի |
21. |
«Ալավերդու N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի |
22. |
«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օհանավան |
23. |
«Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
ՀՀ Արարատի մարզ, գ. Հովտաշատ, Բաղրամյան 110 |
(հավելվածը լրաց. 07.11.19 N 1538-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |