Գլխավոր տեղեկություն
Номер
N 1505-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.10.2019
Дата вступления в силу
19.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2019 թվականի N 1505-Ա

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 25-ի ՀՕ-69-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հոկտեմբերի 18

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 18-ի N 1505-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

   

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանա-տու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անսարք ավտոբուսների՝ նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսներով փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն
  
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2019 թվականի նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական տուրքի մասին»

ՀՀ օրենքի
19.7-րդ հոդվածի 13-րդ մաս

2.

Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2019 թվականի նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական տուրքի մասին»

ՀՀ օրենքի
19.7-րդ հոդվածի 15-րդ մաս և 19.8-րդ հոդվածի 12-րդ մաս

3.

Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2019 թվականի նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Պետական տուրքի մասին»

ՀՀ օրենքի 19.8-րդ հոդվածի
5-րդ մաս

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան