ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2019 թվականի N 1653-Ա
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի նոյեմբերի 20-22-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստին և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Անանյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 11 Երևան |