Գլխավոր տեղեկություն
Номер
N 1576-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (16.11.2019-20.05.2022)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2019
Дата вступления в силу
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1576-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Ճամբարակի համայնք, Տիգրան Մեծի փողոց 17/1 հասցեում գտնվող՝ 13 400 000 դրամ շուկայական արժեքով 841.6 քառ. մետր մակերեսով փորձարարական կենտրոնի շենքը և դրա զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սոցիալական երկխոսություն» սոցիալական հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.1007330, հասցե՝ Բոշնաղյան /Տ/ 19, Գավառ 1201, Գեղարքունիք, Հայաստան. այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

 2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) կազմակերպության՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2022, N 709-Ա 20.05.2022, N 1576-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան