ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՏԱՂՅԱ ՍԻԼՈՍԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 ենթադիրքում դասակարգվում է մեխանիկական և ջերմատեխնիկական սարքավորումներով կահավորված մետաղյա սիլոսը, որը նախատեսված է հացահատիկային և յուղատու մշակաբույսերի պահպանման, ինչպես նաև վերաբեռնման համար, և որը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝
գլանաձև կորպուս՝ հավաքված մետաղաթերթերից, կոշտության կողերից, դռներից, ելանցքներից, խցվածքներից և միակցման տարրերից.
կոնի ձևով տանիք՝ բեռնման և հսկման անցքերով, պատրաստված մետաղաթերթերից, հեծաններից, խցվածքներից և միակցման տարրերից.
ջերմաստիճանի հսկման համակարգ, ներառյալ՝ ամրացման տարրերով և ջերմաստիճանի չափման տվիչներով մալուխներ (ջերմային կախոցներ), տաքացման հսկման սարքեր.
դատարկման համակարգ (հեռացման պտուտակրիչ).
օդափոխման (օդավորման) համակարգ, որը ներառում է օդափոխիչներ և գալվանապատված թերթեր՝ ծակոտած մակերեսով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|