ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ՋԱՐԴԻՉ-ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8474 20 000 3 ստորաենթադիրքում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3(բ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է ջարդիչ-տեսակավորման տեղակայանքը, որը նախատեսված է գրանիտի, կվարցի, բազալտի, ավազաքարի, երկաթի հանքաքարի երկփուլ ջարդման և տեսակավորման համար, կազմված է անվավոր ոչ ինքնագնաց ամրաշրջանակի վրա զետեղված հետևյալ սարքավորումներից՝
այտավոր ջարդիչ, որը նախատեսված է առաջնային ջարդման համար, հագեցված է ճաղաշարերով և սանդուղքով հարթակով, էլեկտրական շարժաբերով և 400 մմ-ից ոչ պակաս, բայց 2100 մմ-ից ոչ ավելի երկարությամբ և 200 մմ-ից ոչ պակաս, բայց 1500 մմ-ից ոչ ավելի լայնությամբ ընդունիչ անցքով.
երկրոդրային և հետագա ջարդման համար նախատեսված կոնավոր ջարդիչ` էլեկտրական շարժաբերով.
բունկեր՝ թրթռական ճաղավոր սնուցիչով.
ապրանքի համար նախատեսված քարմաղ՝ էլեկտրական շարժաբերով.
փակ կոնվեյեր և պատրաստի արտադրանքի կոնվեյեր.
ինքնավար էլեկտրական բաշխիչ պահարան՝ ջարդիչ-տեսակավորման սարքվածքի բոլոր էլեկտրական շարժիչների վրա էլեկտրական էներգիան բաշխելու համար.
եռասռնի անվավոր ամրաշրջանակ հենարաններով, որոնք ապահովում են աշխատանքային դիրքում ջարդիչ-տեսակավորման սարքվածքի կայունությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|