Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 87
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.07.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
18.07.2017
Дата вступления в силу
18.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2017 թվականի

թիվ 87

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ՝ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները պատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ 2017 թվականի և 2018-2020 թվականների ժամանակահատվածի համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 26-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ- տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները պատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ 2016 թվականի և 2017-2019 թվականների ժամանակահատվածի համար հաստատելու մասին» թիվ 85 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հուլիսի 18-ի

թիվ 87 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: