ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1457-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ կուտակված մաշվածությամբ, 0 (զրո) դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1457-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
հ/հ |
Գույքային համարը |
Գույքի անվանումը, համառոտ բնութագիրը |
Սերիա/համար |
Ձեռքբերման տարեթիվը |
Գույքի | ||
համախառն հաշվեկշռային արժեքը (դրամ) |
կուտակված մաշվածությունը (դրամ) |
հաշվեկշռային արժեքը | |||||
1. |
00111168 |
Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM |
NXV5PER005214007F62000 |
2012 |
75000 |
75000 |
0 |
2. |
00111169 |
Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM |
NXV5PER005214008002000 |
2012 |
75000 |
75000 |
0 |
3. |
00111171 |
Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM |
NXV5PER005214007DB2000 |
2012 |
75000 |
75000 |
0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |