ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2019 թվականի N 626-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՏԱՇԻՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 12,583,627 դրամ արժողությամբ «Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում և վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. սեպտեմբերի 18-ի N 626-Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
«ԳյումրՈւ ԵՎ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում ԵՎ վերազինում»
1 |
2 |
3 |
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերանորոգել և վերազինել Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն (ՀՀ, քաղ. Երևան, Բաբայան 23/4) Կարիտաս Ավստրիա Եկեղեցական Հիմնադրամ (6020 Ինսբրուկ, Հեիլիգեիստ շտրասե 16, Ավստրիա) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` քաղ. Գյումրի, Հ.Սարգսյան փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի /հասցե՝ Հ. Սարգսյան փող., 2-րդ նրբ., տուն 27/
ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր /Երևանյան 276/ բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն՝ 10,492,490 դրամ /21,634 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ/
Կարիտաս Ավստրիա Եկեղեցական հիմնադրամ՝ 2,091,137 դրամ /3,953 եվրոյին համարժեք դրամ/ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրիում և Տաշիրում գտնվող տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառու (Գյումրի՝ 50 և Տաշիր՝ 60 տարեց) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ. սեպտեմբերի 15- 2020 թ. մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի նպատակն է բարելավել Հայկական Կարիտասի Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնների պայմանները՝ վերանորոգման աշխատանքների միջոցով, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը՝ ձեռք բերելով անհրաժեշտ բժշկական գույք և պարագաներ:
Ծրագրի նպատակին հասնելու համար կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝ 1. Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի տանիքի հիմնանորոգում (2019 թ. սեպտեմբերի 15–2019 թ. նոյեմբերի 15) – 3,599,091 դրամ 2. Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ (2019 թ. սեպտեմբերի 15–2019 թ. նոյեմբերի 15) – 6,009,655 դրամ 3. նախատեսվում է ձեռք բերել ֆունկցիոնալ մահճակալներ, անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, մերսման սարքեր, վիրաբուժական գործիքներ և բժշկական պարագաներ – (2019թ. հոկտեմբերի 1– 2019 թ. նոյեմբերի 1) – 1,813,360 դրամ 4. կազմակերպական ծախսեր՝ - աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 434,146 դրամի շրջանակներում. - ծրագրի իրականացման ընթացքում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ
Ծրագրի ընդհանուր արժեքն է 12,583,627 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի տանիքի հիմնանորոգում – 3,599,091 դրամ /հարկային արտոնություն չի ակնկալվում/
Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ – 6,009,655 դրամ գումար /հարկային արտոնություն չի ակնկալվում/
Նախատեսվում է ձեռք բերել ֆունկցիոնալ մահճակալներ, անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, մերսման սարքեր, վիրաբուժական գործիքներ և բժշկական պարագաներ 1,813,360 դրամ /ակնկալվում է հարկային արտոնություն/:
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում – 434,146 դրամ /հարկային արտոնություն ակնկալվում է/ |
Ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12,583,627 դրամ : | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ:
Աուդիտ – 434,146 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի ընթացքում կհամագործակցենք Անարատ Հղության հայ քույրերի միաբանության (Տաշիրի ցերեկային կենտրոնը վարձակալությամբ տրված է նրանց կողմից), Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրու և Տաշիրի տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Հայկական Կարիտաս»–ի ղեկավարության կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, մշտադիտարկումների և վերստուգիչ միջոցառումների միջոցով:
ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների և տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |