ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2015 թվականի N 229-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 30-ի N 229-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովհաննիսյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հ. Արշամյան |
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Գոգյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ |
Հ. Դանիելյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Դ. Գյուրջինյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ |
Ա. Շագաֆյան |
- Կրթության տեսչական մարմնի ղեկավար |
Տ. Վիրաբյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ռ. Յիրիկյան |
- «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Կարապետյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական |
Հ. Մուսայելյան |
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Յակուբյան |
- Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մուրադյան |
- «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ) |
Ա. Թադևոսյան |
- ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ) |
Գ. Հայրապետյան |
- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ (համաձայնությամբ) |
Ա. Թորոսյան |
- Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան |
- Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Մ. Ապրեսյան |
- Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր |
Է. Հարությունյան |
- Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Գ. Հաջյան |
- Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր |
Ռ. Հարությունյան |
- Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Ա. Վաղարշյան |
- Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Ա. Աթանեսյան |
- Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Ս. Շուքուրյան |
- Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սողոմանյան |
- Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ |
Ռ. Խաչատրյան |
- Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի |
Դ. Ափոյան |
- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Բ. Հովհաննիսյան |
- Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Գ. Մանուկյան |
- Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Շ. Հակոբյան |
- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող |
Ա. Գարեգինյան |
- Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Հ. Վարդումյան |
- Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա, 31.01.17 N 69-Ա, 26.12.17 N 1536-Ա, խմբ. 28.12.18 N 1690-Ա, փոփ. 21.01.19 N 55-Ա, 17.10.19 N 1495-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |