Գլխավոր տեղեկություն
Номер
N 1516-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.11.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.11.15/28(664) Հոդ.987
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2019
Дата вступления в силу
14.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2019 թվականի N 1516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489,035.5 հազ. դրամով` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 489,035.5 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 5,882.5 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 1 աղյուսակի.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 100,098.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 2 աղյուսակի.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 200,265.8 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 3 աղյուսակի.

4) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 124,507.3 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 4 աղյուսակի.

5) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝ 58,281.8 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի N 5 աղյուսակի:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 4

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1516-Ն որոշման