Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 119-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.11.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.11.15/28(664) Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
01.11.2019
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
01.11.2019
Дата вступления в силу
02.11.2019

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

1 նոյեմբերի 2019 թվականի

ք. Երևան

թիվ 119-Ա

 

«ՇԱՐԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2019 թվականի հոկտեմբերի 4-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՇԱՐԿ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

 

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

2019 թ. նոյեմբերի 1-ի թիվ 119-Ա որոշման

  

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»

 («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

2. «Շողակաթ» 

(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան