Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 78
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2017-01.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
30.06.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
30.06.2017
Дата вступления в силу
03.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2017 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՐԱՆՑՄԱՆ ԴՈՍՅԵԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների գրանցման և դրանց անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններին (այսուհետ՝ Գրանցման կանոններ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Բժշկական արտադրատեսակների գրանցման և դրանց անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության իրականացման ժամանակ ներկայացվող՝ գրանցման դոսյեի էլեկտրոնային տեսքով դիմումներին և փաստաթղթերին ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ)։

2. Սահմանել, որ Պահանջներով նախատեսված՝ էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) պաշտոնական կայքում հրապարակված՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց զետեղման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության շրջանակներում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:

3. Սահմանել, որ Գրանցման կանոնների համաձայն ընթացակարգերի կատարման ժամանակ Միության անդամ պետություններում էլեկտրոնային եղանակով փոխգործակցություն իրականացնելիս կիրառվում են Պահանջներով նախատեսված՝ էլեկտրոնային տեսքով փաստաթղթերը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում պարունակվող՝ այդպիսի փաստաթղթերի կառուցվածքների տեխնիկական սխեմաներին համապատասխան։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունիսի 30-ի

թիվ 78 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: