Գլխավոր տեղեկություն
Номер
N 619-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
18.09.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.09.2019
Дата вступления в силу
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

18 սեպտեմբերի 2019 թվականի N 619-Ա

   

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. Ստեղծել Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

       

    

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 18-ի N 619-Ա

որոշման

      

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

   

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

  

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ

Ռ. Նազարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ

Գ. Ղազարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ

Ա. Ավագյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ

Ա. Նիկոյան

- ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի տեսչության պետ

Ա. Կարապետյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության, տեխնիկական քաղաքականության բաժնի պետ

Տ. Մնացականյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Մ. Թարզյան

- ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի տեսչության գլխավոր փորձագետ

Մ. Հարությունյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակից

Գ. Նիկողոսյան

- «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Ա. Այվազյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, աշխատանքային խմբի քարտուղար

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

          

    

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 18-ի N 619-Ա

որոշման

   

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

  

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

         

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը:

2. Աշխատանքային խմբի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Մ. Մկրտչյան 5, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

3. Աշխատանքային խումբը`

1) իրականացնում է աշխատանքային խմբի նիստերի անցկացումը.

2) ուսումնասիրում և վեր է հանում ոլորտում առկա խնդիրները և ըստ անհրաժեշտության լուծման առաջարկություններ ներկայացնում ՀՀ փոխվարչապետին.

3) անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են հրավիրել փորձագետների:

4. Աշխատանքային խմբի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբի նախագահի նախաձեռնությամբ, առնվազն եռամսյակը մեկ անգամ:

5. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Աշխատանքային խումբն իրավազոր է, եթե աշխատանքային խմբի նիստին մասնակցում են աշխատանքային խմբի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրվում են աշխատանքային խմբի անդամների կողմից: Աշխատանքային խմբի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է աշխատանքային խմբի նախագահին և կցվում արձանագրությանը:

7. Աշխատանքային խմբի նախագահը`

1) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքները.

3) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և արձանագրությունները, աշխատանքային խմբի գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

8. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին.

2) իրականացնում է աշխատանքային խմբի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

3) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.

4) աշխատանքային խմբի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է աշխատանքային խմբի նախագահին:

9. Աշխատանքային խմբի քարտուղարը`

1) նախապատրաստում է աշխատանքային խմբի նիստերը.

2) աշխատանքային խմբին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

3) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած աշխատանքային խմբի անդամների ստորագրությանը.

4) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան