Գլխավոր տեղեկություն
Номер
N 1228-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2019
Дата вступления в силу
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1228-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին …այսուհետ՝ կոմիտե՜ ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինական փողոցի N 3 հասցեում գտնվող՝ 271219832 դրամ գնահատված արժեքով, 1262.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 18178734 դրամ գնահատված արժեքով, 141.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունը, 807944 դրամ գնահատված արժեքով, 9.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահակատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 83241311 դրամ գնահատված ու 0.3352 հեկտար մակերեսով հողամասը, որը 2014 թվականի հունիսի 13-ին կնքված N 44/0014 անհատույց օգտագործման պայմանագրով ամրացվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հ. 6 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ ուսումնարան), հետ վերցնել ուսումնարանից և թողնել կոմիտեի տնօրինությանը:

2. Կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցի N 5 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից՝ 1532.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (դասասենյակ՝ 942.5 քառ. մետր, միջանցք՝ 444.6 քառ. մետր, սանհանգույց 39.4 քառ. մետր, խորդանոց՝ 51.2 քառ. մետր, աստիճանավանդակ՝ 54.9 քառ. մետր), որը 2016 թվականի մայիսի 24-ին կնքված N 58/0016 անհատույց օգտագործման պայմանագրով ամրացվել է «Երևանի հ. 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ դպրոց), հետ վերցնել դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հ. 6 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի հ. 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2016 թվականի մայիսի 24-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 58/0016 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հ. 6 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հ. 6 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2014 թվականի հունիսի 13-ին կնքված N 44/0014 պայմանագիրը.

3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հ. 6 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի հ. 6 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան