Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 13
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.01.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.01.2018
Дата вступления в силу
25.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2018 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ XX բաժնով՝

 

 « XX. Տեղեկատվական ապահովումը աշխատանքային միգրացիայի և սոցիալական ապահովության ոլորտում

 

77. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև այն էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովումը, որոնք անհրաժեշտ են աշխատավորների (նրանց ընտանիքի անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար

նախքան «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը

78. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակները վճարելու նպատակով

նախքան «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան