ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ֆինանսական գնահատականը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը:
4. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց հետո ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.08.2022, N 1351-Ն | 31.08.2022, N 1332-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|