Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-49
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.1992-14.04.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992.01/1-2(1005-1006) Հոդ.8
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
04.01.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.01.1992
Дата вступления в силу
05.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.1995

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
 

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից առանձին հարկատեսակների մասին օրենքների ընդունումը, որոշում եմ.

1. Ձեռնարկությունների և կազմակերպությունների հարկվող շահույթից շահութահարկ գանձել հետևյալ դրույքաչափերով.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հարկվող շահույթի տարեկան գումարը

Շահութահարկի դրույքաչափը

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
մինչև 18000 ռուբլի 12 տոկոս
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի 2160 ռուբլի գումարած 18000 ռուբլուն գերազանցող գումարի 15 տոկոսը
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի 4860 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 20 տոկոսը
54001 ռուբլի և ավելի 8460 ռուբլի գումարած 54000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Առանձին վճարողների համար սահմանել շահութահարկի հետևյալ դրույքաչափերը`

ա/ պետական մասնագիտացված բանկերի, առևտրային, այդ թվում` կոոպերատիվ, բանկերի, խնայողական բանկերի, ապահովագրական կազմակերպությունների, վիճակախաղեր կազմակերպող և անցկացնող ձեռնարկությունների համար` 45 տոկոս.

բ/ շահումներով խաղեր անցկացնող ձեռնարկությունների /կազմակերպությունների/ և խաղատների համար` 70 տոկոս, սակայն սահմանված հաստատագրված վճարներից ոչ պակաս:

Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունների վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» Հ. 599 որոշմամբ սահմանված հաստատագրված վճարների վրա տարածել գների ինդեքսը:

2. Շահութահարկի հաշվարկման ժամանակ հարկվող շահույթը պակասեցվում է`

ա/ շահույթի հաշվին իրականացվող տեխնիկական վերազինման և վերակառուցման, նոր արտադրանքի ու տեխնոլոգիայի յուրացման ուղղությամբ ձեռնարկության ծախսումների գումարի չափով.

բ/ Հայաստանի Հանրապետության ապրանքափոխանակման ֆոնդին վաճառված արտադրանքից ստացված շահույթի 30 տոկոսի չափով.

գ/ զբաղվածության, աղետի գոտու վերականգնման, փախստականների և պաշտպանության ֆոնդերին մուծված գումարների չափով.

դ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող արտադրատեսակների` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական ծավալի աճի հաշվին ստացված շահույթի գումարի չափով:

դ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող արտադրատեսակների` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական ծավալի աճի հաշվին ստացված շահույթի գումարի չափով:

3. Ստացված շահույթի ուղղակի որոշման անհնարինության դեպքում թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշվող շահութաբերության նորմաներից:

4.Վերացնել սպառմանն ուղղվող միջոցների, այդ թվում` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների սահմանափակումները:

5. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)

6. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)

7. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)

8. (կետն ուժը կորցրել է 02.07.92 ՆՀ-120)

9. Հաշվետու տարվա նվազագույն աշխատավարձի չափին հասցնել տարեկան նյութական օգնության գումարների չհարկվող չափը` բացառությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող եկամտի մեջ չմտցվող նյութական օգնության գումարների:

10. Սույն հրամանագրի 6, 7 և 8-րդ կետերում սահմանված եկամտահարկի դրույքաչափերը ենթակա են ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող կարգով:

11. Սահմանել արժութային հարկ օտարերկրյա արժույթով ստացված հասույթից` 25 տոկոս դրույքաչափով:

12. Սահմանել ավելացված արժեքի հարկ հարկվող շրջանառության նկատմամբ 28 տոկոս դրույքաչափով:

13. Սույն հրամանագրի հրապարակման օրվանից հետո ընկած ժամանակաշրջանում հարկման օբյեկտը թաքցնելու /նվազեցնելու/, ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին վճարվող եկամուտների վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ չներկայացնելու դեպքում հարկատուներից, ինչպես նաև եկամուտ վճարող համապատասխան սուբյեկտներից գանձվում է թաքցված /նվազեցված/ շահույթի /եկամտի/ ամբողջ գումարը, դրա վրա տարածելով ինֆլյացիայի գործակիցը, ինչպես նաև տուգանք` չստացված գումարի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում` տուգանք կրկնակի չափով:

Դիտավորությամբ հարկման օբյեկտներ թաքցնելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

 ա/ 10-օրյա ժամկետում ապահովել սույն հրամանագրից բխող փոփոխությունների կատարումը ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների հարկման գծով գործող հրահանգների ու ցուցումների մեջ.

բ/ երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն հրամանագրից բխող համապատասխան ակտերի ընդունում.

գ/ 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի կիրարկման, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման ու փախստականների տեղավորման համար ֆինանսական ռեսուրսներ կուտակելու համար հատուկ վճար սահմանելու մասին:

15. Կասեցնել հարկային օրենսդրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են սույն հրամանագիրը:

16. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-49