Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 117
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2017-06.01.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.10.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.10.2016
Дата вступления в силу
02.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

25 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 117

քաղ. Մոսկվա

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին այնպիսի տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված), որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616 10 000 0, 2616 90 000 0, 7106 10 000 0, 7106 91 000 9, 7108 11 000 0, 7108 12 000 9, 7110 11 000 9, 7110 21 000 9, 7110 31 000 0 և 7110 41 000 0 ծածկագրերով՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2017 թվականի հունվարի 2-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616 10 000 0, 2616 90 000 0, 7106 10 000 0, 7106 91 000 9, 7108 11 000 0, 7108 12 000 9, 7110 11 000 9, 7110 21 000 9, 7110 31 000 0 և 7110 41 000 0 ծածկագրերով դիրքերը չորրորդ սյունակում լրացնել «40Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 40Դ ծանոթագրությամբ՝

«40Դ ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2017 թվականի հունվարի 2-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի նման դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7110 11 000 9, 7110 21 000 9, 7110 31 000 0 և 7110 41 000 0 ծածկագրերով դիրքերը երրորդ սյունակում լրացնել ծանոթագրության «4» նշանով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 2-ից:

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 117
05.12.2017, թիվ 166 06.01.2018, թիվ 117
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան