ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
3 սեպտեմբերի 2019 թ. |
թիվ 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 1-ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ՝ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ) ԲՆՈՒԹԱԳԻՐ» ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 1-բնակբնութագիր՝ «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Ձև թիվ 1-բնակբնութագիր՝ «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման ուղեցույցը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 44-Ն որոշման |
Լրացվում է յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար
Մարզ _________________________ Տարածք __________________________
Համայնք ____________________ Բնակավայր ________________________ Վարչական շրջան
Պողոտա, փողոց, նրբանցք, փակուղի _______________________________
Շենքի համարը ________ Շահագործման հանձնման տարեթիվը _______
Արտաքին պատերի շինանյութը _______________________________
Բնակարանի (սենյակի) համարը |
Սենյակների (մահճակալների) քանակը |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Բնակարանի (սենյակի) համարը |
Սենյակների |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
1. |
2. |
3. |
1. |
2. |
3. |
Լրացնող |
_____________________________ (ազգանուն, անուն) |
_____________________________ (ստորագրություն, պաշտոն) |
|
|
|
|
_____________________________ (հեռախոսահամար(ներ)) |
«____» _________________ 20__ թ. (լրացման ամսաթիվը) |
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 44-Ն որոշման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՁԵՎ ԹԻՎ 1 – ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ՝
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ) ԲՆՈՒԹԱԳԻՐ» ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ
ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ուղեցույցով սահմանվում է Ձև թիվ 1-բնակբնութագիր՝ «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթի (այսուհետ` Հարցաթերթ) լրացման կարգը:
2. Հարցաթերթի լրացման համար պատասխանատու է համայնքի աշխատակազմի քարտուղարը, ով համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ ապահովում է հարցաթերթերի լրացումը՝ քաղաքների, գյուղերի, վարչական շրջանների տարածքում գտնվող յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար, ինչպես նաև իրենց հաշվեկշռում բնակարանային ֆոնդ ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, ինչի մասին նրանք իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Լրացված հարցաթերթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ) մարզային և Երևան քաղաքի վարչություններ (տարածքային բաժիններ):
4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1115-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված մարդահամարի անցկացման ժամկետները՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ հարցաթերթերի ներկայացման վերջնաժամկետներն են.
1) մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Կոտայքի մարզի Արամուս, Կամարիս, Ակունք և Մայակովսկի համայնքները (փորձնական մարդահամար),
2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության մնացած համայնքները (ըստ քաղաքների ու գյուղերի) և Երևան քաղաքի վարչական շրջանները։
5. Հարցաթերթի ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԱՐՑԱԹԵՐԹՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բազմաբնակարան շենք` շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
7. Բնակարան՝ բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն):
8. Հանրակացարան՝ բնակելի շենքը կամ բնակելի տարածքը բնակելի շենքերում և ոչ բնակելի շինություններում, որի համար տրված է վարձակալության պայմանագիր: Հանրակացարան են համարվում նաև տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունները, մանկական խնամատարական կազմակերպությունները, դպրոցներին կից գիշերօթիկները և գիշերօթիկ դպրոցները:
9. Հանրակացարանային տեսակի կամ որպես հանրակացարան օգտագործվող բազմաբնակարանային շենքերի առկայության դեպքում սենյակները դիտարկվում են որպես մեկ սենյականոց բնակարան: Բնակելի սենյակը բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու և հանգստի համար:
10. Բնակարանների ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, սանհանգույց, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով: Հանրակացարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի (ննջարան, հանգստի և արտադասարանական պարապմունքների սենյակ) և օժանդակ մակերեսների (հերթապահի սենյակ, խոհանոց, անձնական, սպորտային, տնտեսական իրերի, սպիտակեղենի, հագուստի մաքրման սենյակներ, սանիտարահիգիենիկ մակերեսներ` զուգարան, լվացարան, կուլտուր-կենցաղային և բժշկական սպասարկման սենյակներ և այլն) հանրագումարով:
11. Բնակարանի ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝
1) աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակների զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսները,
2) առանձին կառուցված ամառային խոհանոցների, լոգասենյակների, խորդանոցների մակերեսները,
3) ոչ բնակելի մակերեսները, որ զբաղեցված են համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղային ծառայությունների և այլնի կողմից:
12. Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկական խնամատարական կազմակերպությունների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների համար ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, դասասենյակների, ճաշարանի, ակումբի, գրադարանի, ընթերցասրահի, սպորտային դահլիճների, կենցաղսպասարկման ընդունման կետերի, վարսավիրանոցների, առևտրի կետերի, բուժկետերի մակերեսները:
13. Սույն ուղեցույցի 6-րդ և 7-րդ կետերում կիրառված հասկացությունները սահմանված են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
III. ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Հարցաթերթը լրացվում է սկզբնական հաշվառման տվյալների՝ տեխնիկական անձնագրերի, գույքագրման և փաստաթղթերի գրանցման գրքերի, հարկաբաժինների նախագծերի և դրանց կից փաստաթղթերի հիման վրա:
15. Առաջին հերթին լրացվում են բազմաբնակարան շենքի մանրամասն հասցեային տվյալները (մարզ/տարածք, համայնք/բնակավայր/վարչական շրջան, փողոց/պողոտա, նրբանցք/ փակուղի, շենքի համարը), շենքի շահագործման հանձնման տարեթիվը և շենքի արտաքին պատերի շինանյութն ըստ հետևյալ դասակարգման.
1) «Քարե» - նշվում է քարի կամ աղյուսի շարվածքով արտաքին պատերը ունեցող շենքի համար.
2) «Երկաթբետոնե» - նշվում է խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային կոնստրուկցիաներով մոնտաժված արտաքին պատեր ունեցող շենքի համար.
3) «Միաձույլ» - նշվում է միաձույլ երկաթբետոնից պատրաստված արտաքին պատեր ունեցող շենքի համար:
16. Բազմաբնակարան շենքի վերաբերյալ պահանջվող տվյալները յուրաքանչյուր բնակարանի համար լրացվում են առանձին տողով՝ ըստ սյուների՝ բնակարանի համարը, սենյակների քանակը, ընդհանուր մակերեսը:
17. Բնակելի սենյակ(ներ)ի և մահճակալային տիպի հանրակացարանների համար առանձին տողով լրացվում են տվյալներ միայն յուրաքանչյուր սենյակի վերաբերյալ. 1-ին սյունակում լրացվում է սենյակի համարը, 2-րդ սյունակում՝ դրանում մահճակալների քանակը, 3-րդում՝ սենյակի ընդհանուր մակերեսն ամբողջական թվով:
18. Հարցաթերթի լրացված ձևաթղթերը ԱՐՄՍՏԱՏ-ի մարզային և Երևան քաղաքի վարչություններ (տարածքային բաժիններ) են ներկայացվում՝
1) քաղաքների շենքերի համար՝ դասավորված ըստ պողոտաների, փողոցների, թաղամասերի, նրբանցքների անվանումների (այբբենական կարգով), շենքերի (շինությունների) համարների աճողական կարգով,
2) համայնքների շենքերի համար՝ դասավորված ըստ քաղաքների և գյուղերի, դրանց անվանումների այբբենական կարգով:
19. Հարցաթերթը լրացնելիս, ըստ անհրաժեշտության, հարկ է ղեկավարվել նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 31-Ն որոշմամբ հաստատված՝ «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգով (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126727):
20. Բազմաբնակարան շենքերի քանակը, որոնց համար կազմվում է Ձև թիվ 1-բնակբնութագիր՝ «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթը, պետք է համապատասխանի հաշվետու անձի կողմից ԱՐՄՍՏԱՏ ներկայացված՝ Ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) հաշվետվության 401-րդ տողին: