ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2018 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը գործում են մինչև ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում նախազգուշացման և կանխարգելման սահմանում նախատեսող փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 39 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում կատարվող
1. 7-րդ կետի 2-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) նյութերի ուղարկման իրավական հիմքերը.
3) այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ.
4) այն գործողությունների (անգործության) նկարագրությունը, որոնցում դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշները՝ ներառյալ համապատասխան անդրսահմանային շուկայի տարածքի նշումը.»։
2. 13–րդ կետի երրորդ պարբերության մեջ «10» թվանշանները փոխարինել «15» թվանշաններով։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 - 1311 կետերով՝
«131. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը Հանձնաժողովում դիմումի (նյութերի) գրանցման օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում մշակում է այդ հատկանիշների վերացմանն ու անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ առաջարկի (այսուհետ՝ առաջարկ) նախագիծը, և այն ուղարկում է լիազորված մարմինների և դիմումատուի (առկայության դեպքում) համաձայնեցմանը, ինչպես նաև տեղեկացման կարգով՝ այն անձին, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, և անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններին։
«132. Առաջարկ չի մշակվում հետևյալ դեպքերից մեկի ի հայտ գալու դեպքում՝
1) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան արգելված համաձայնությունների հատկանիշների հայտնաբերում.
2) ապրանքի մենաշնորհային բարձր կամ մենաշնորհային ցածր գներ սահմանելու, դրանք պահպանելու մասով՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքի շահագործման հատկանիշների հայտնաբերում.
3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գործողություններում (անգործության մեջ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր այն կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերում, որոնց մասով նախորդ 24 ամսվա ընթացքում հայտնաբերվել են սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքեր, կամ ընդունվել է որոշում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության արդյունքներով։
133. Լիազորված մարմիններ և դիմումատուին (առկայության դեպքում) առաջարկն ուղարկելու օրվանից դիմումի (նյութերի) ուսումնասիրման ժամկետը կասեցվում է, ինչի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամը կայացնում է համապատասխան որոշում։
134. Լիազորված մարմինները առաջարկն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով են ներկայացնում առաջարկի հետ համաձայն լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն (նշելով համաձայն չլինելու պատճառները, առաջարկները և դիտողությունները)։
Դիմումատուն իրավունք ունի առաջարկն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնելու դրա հետ համաձայն լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն (նշելով համաձայն չլինելու պատճառները)։
Այն անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, առաջարկն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հանձնաժողովին առաջարկի հետ համաձայն լինելու կամ չլինելու և այն փոփոխելու անհրաժեշտության մասին (գործողությունների ցանկը, կատարման ժամկետները՝ փոփոխելու անհրաժեշտության հիմնավորմամբ)։ Նշված անձի համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը խորհրդակցություն է անցկացնում լիազորված մարմինների, դիմումատուի և տվյալ անձի հետ՝ սույն կարգի 136 - 11 կետերով նախատեսված կարգով։
135. Առաջարկի համաձայնեցման ժամանակ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն իրավունք ունի առաջարկի լրամշակման համար անհրաժեշտ (այդ թվում՝ գաղտնի) տեղեկատվություն պահանջելու պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, լիազորված մարմիններից, դիմումատուից (առկայության դեպում) և այն անձից, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ։
136. Բոլոր անդամ պետությունների լիազորված մարմինների ու դիմումատուի (առկայության դեպքում) համաձայնության առկայության դեպքում առաջարկը համարվում է համաձայնեցված։
Լիազորված մարմինների և (կամ) դիմումատուի՝ առաջարկի հետ համաձայն չլինելու դեպքում, այդ թվում՝ սույն կարգի 134 կետով սահմանված ժամկետում դիմումատուի համաձայնությունը չստանալու դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը սույն կարգի 134 կետով նախատեսված՝ առաջարկություն ստացած վերջին հասցեատիրոջ կողմից պատասխան տրամադրելու ժամկետների ավարտի օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է խորհրդակցություն, որին մասնակցում են լիազորված մարմինների ներկայացուցիչները, դիմումատուն (առկայության դեպքում), այն անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, ինչպես նաև այլ անձինք(անհրաժեշտության դեպքում)։
Խորհրդակցությունը կարող է անցկացվել համաժողովների համար նախատեսված տեսակապի օգտագործմամբ։
137. Խորհրդակցություն անցկացնելիս չի թույլատրվում գաղտնի տեղեկատվության օգտագործումը՝ բացառությամբ գաղտնի տեղեկատվությունը տրամադրած անձի՝ երրորդ անձանց համար այդ տեղեկատվության հասանելիության և խորհրդակցություն անցկացնելիս դրա օգտագործման վերաբերյալ գրավոր համաձայնության առկայության դեպքի։
138. Խորհրդակցության անցկացման ժամանակ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցը վարում է արձանագրություն, որում պարտադիր կարգով նշվում են լիազորված մարմինների, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման, դիմումատուի (առկայության դեպքում), ինչպես նաև այն անձի դիրքորոշումները, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, այլ անձանց դիրքորոշումները (նրանց մասնակցության դեպքում)։
139. Այն դեպքում, երբ խորհրդակցության արդյունքներով ձեռք չի բերվում լիազորված մարմինների, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման, դիմումատուի (առկայության դեպքում)՝ առաջարկի վերաբերյալ համաձայնությունը, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը խորհրդակցության անցկացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է առաջարկը՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները, որոնք ամրագրված են արձանագրության մեջ, և կրկնակի խորհրդակցություն է անցկացում։
Նախքան խորհրդակցություն անցկացնելը՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը նախապատրաստում է լրամշակված առաջարկի վերաբերյալ հիմնավորված եզրակացություն և տեղեկացման նպատակով այն ուղարկում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամին։
Առաջարկը համարվում է համաձայնեցված, եթե կրկնակի անցկացված խորհրդակցության արդյունքներով այն համաձայնեցված է անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման, դիմումատուի (առկայության դեպքում) և այն անձի ձայների մեծամասնությամբ, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ (տրվել է գրավոր պարտավորություն՝ ներկայացնել խորհրդակցության արդյունքներով համաձայնեցված առաջարկով նախատեսված միջոցներն իրականացնելու վերաբերյալ գրավոր հաստատում)։
Ընդ որում, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ձայնը որոշիչ է։
Այն դեպում, երբ այն անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, չի ներկայացրել գրավոր համաձայնություն՝ խորհրդակցության արդյունքներով համաձայնեցված առաջարկով նախատեսված միջոցների իրականացման վերաբերյալ, Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամը կայացնում է դիմումի (նյութերի) ուսումնասիրումը վերսկսելու մասին որոշում։
1310. Համաձայնեցված առաջարկն ուղարկվում է լիազորված մարմիններ, դիմումատուին (առկայության դեպքում), այն անձին, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, և այլ անձանց (անհրաժեշտության դեպքում)՝ ուսումնասիրման համար։
Այն անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, առաջարկն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում առաջարկով նախատեսված միջոցները դրանում սահմանված կարգով և ժամկետներում իրականացնելու վերաբերյալ իր համաձայնության գրավոր հաստատումը։
Նշված գրավոր հաստատումն ստանալուց հետո Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն այդ մասին տեղեկացնում է դիմումատուին (լիազորված մարմնին)։
Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումից համապատասխան տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն (լիազորված մարմինը) նախկինում ուղարկված դիմումը (նյութերը) հետ կանչելու վերաբերյալ նամակ է ուղարկում Հանձնաժողով։
Նշված նամակը չստանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում այն չներկայացնելու դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամը կայացնում է դիմումի (նյութերի) ուսումնասիրումը վերսկսելու վերաբերյալ որոշում։
1311. Այն դեպքում, երբ անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, առաջարկով սահմանված կարգով և ժամկետներում իրականացրել է առաջարկով նախատեսված միջոցները, Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամը կայացնում է դիմումի (նյութերի) ուսումնասիրումը դադարեցնելու և հետկանչի պատճառով այն վերադարձնելու վերաբերյալ որոշում։
Նախքան Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամի կողմից նշված որոշումը կայացնելը՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն անցկացնում է խորհրդակցություն՝ այն անձի կողմից, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, առաջարկով նախատեսված միջոցների՝ ամբողջ ծավալով իրականացումը դիմումատուի (լիազորված մարմնի) կողմից համաձայնեցնելու (հաստատելու) հարցի շուրջ։
Այն դեպքում, երբ անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, չի իրականացնում առաջարկով նախատեսված միջոցները, Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու անդամը կայացնում է դիմումի (նյութերի) ուսումնասիրումը վերսկսելու վերաբերյալ որոշում։»։
4. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) դիմումի (նյութերի) ուսումնասիրումը դադարեցնելու և հետկանչի պատճառով այն վերադարձնելու վերաբերյալ։»։
5. 15-րդ կետի առաջին պարբերության մեջ «սույն կարգի 14-րդ կետում նշված» բառերը փոխարինել «սույն կարգով նախատեսված» բառերով։
6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 181 կետով՝
«181. Դիմումի (նյութերի) ուսումնասիրումը դադարեցնելու և հետկանչի պատճառով այն վերադարձնելու վերաբերյալ որոշումը կայացվում է այն դեպքում, երբ այն անձը, որի գործողություններում (անգործության մեջ) դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, առաջարկով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է առաջարկով նախատեսված միջոցները»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|